▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին նախարարը միակը չէ, շատերը կկրկնեն այդ «սխրանքը»

Եթե մարդ ունակ է ինքն իրեն պարգևատրել, ապա չարժե նրա գլխին բարոյականության մասին քարոզներ կարդալ: Նա ունի ինքնահաստատման խնդիր և մանկությունից մնացած թերարժեքության բարդույթներ: Եթե ուզում եք նրան օգնել, ապա ծանոթ հոգեբանի տեղ ասեք, այլ ոչ թե անարգանքի սյունին գամեք:

Այս առումով նախկին նախարարը միակը չէ, շատերը մինչև այժմ թամբին են և առաջին իսկ հնարավորության դեպքում կկրկնեն այդ «սխրանքը»: Ուստի առաջարկում եմ լսարանին հրամցնել ոչ թե` «բնապահպանության նախկին նախարարն ինքն իրեն պարգևատրել է» կարգի լուրերով, այլ գովազդել հոգեբանական ծառայության գրասենյակները: Միահամուռ ուժերով զարգացնելով հոգեբանների ինստիտուտը զարկ կտանք կառավարման համակարգը մեղսունակ կադրերով համալրելու գործին:

Վահե Ղազարյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее