▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախ` կայացեք... Ազատ Աբրահամյան

Նախ` կայացեք...

Ցավոք` արկածախնդրությունը մեզանում ապրելակերպ է դարձել:Այս հարցում,ինտերնետային իրականությունն աննկարագրելի ցուցանիշեր է արձանագրում:Արի ու գլուխ հանիր,թե «քամին» որտեղից և ուր է փչում...

Վառ երևակայություն ունենալու հարցում մեզ միայն նախանձել կարելի է:Ամենագետ ենք,իմաստուն,ամենաքաջը,ամենահայրենասերը,ամենանախագահն ու քաղաքական գործիչը,մտավորականը,և այլն:Մինչդեռ,երբեմն գոնե,իրականության հայելու առջև ինքներս մեզ հաշիվ տալու հասարակ խոհեմություն չունենք:

Ինտերնետային հարթակն` այո, լայն շփումների հնարավորություն է ընձեռնում,ինչն անշուշտ գովելի է:Բայց արդյոք այս հնարավորությունն օգտագործվում է ի օգուտ:

Ինչ օգտակարության մասին կարող է խոսք գնալ,երբ ոտնահարվում են տարրական հարգանքի նորմեր:Էլ չասեմ այն մասին,որ ոմանք արդեն իրենց գլխից են վեր ցատկում,երբ մի կարգին` «չոչ» անել չեն սովորել:

Երբ որևէ մեկին խոհեմության կոչ ես անում,սա քեզ համամարդկային արժեքների մի ամբողջ դասախոսություն է մեջբերում,էլ հավասարության,էլ անձը հարգելու,էլ չգիտեմ ինչերի վերաբերյալ,նույնքան համոզվածությամբ` չմտաբերելով անգամ,որ այդ ամենն,ախր, իրեն էլ է վերաբերվում:Մի ասող լինի` դու ինչ իրավունք ունես քո դատողություննրով հանդես գալու,վիրավորելու,քննադատելու, այն էլ,հաստատուն ու փառավոր կյանքի ուղի անցած մարդկանց:Ինչ ես` դու արել,ինչով ես կարողացել` ինքդ հաստատել քո արժանիքները:

Ահա,անչափ մտահոգիչ մի իրողություն,որ գնալով լայն սահմաններ է նվաճում` իր ճանապարհին ջնջելով ամուր և քաղաքակիրթ հասարակություն ձևավորելու հեռանկարները: Գիտակցաբար, թե ոչ,մենք ջուր ենք լցնում «նրանց» ջրաղացին,ովքեր հենց այսպես էլ ծրագրել են իրենց հեռու գնացող նպատակները...

Սերմանելով`ատելություն,անհանդուժողականություն,արժեհամակարգի քաոսացում, սրանք ներսից են քայքայում մեր ազգային ինքնությունն ու առանձնահատկությունները,ամեն գնով կազմաքանդելու համար մեր միասնականության ոգին:Աշխարհը գիտե,թե ինչ գերբնական ուժ ունի այս ժողովուրդը,ում որևէ զենքով հնարավոր չէ բնաջնջել:Եվ ոմանց խելքին փչել է,թե ահա այսպես,կարող են` ի վերջո վերացնել մեզ:Սակայն պատմության էջերն անքննարկելի են այն առումով,որ բոլոր ժամանակներում էլ,հայն ապավինելով իր մտավոր բարձր կարողություններին,խոհեմությանն ու իմաստությանը,համախմբվել ու հաղթանակել է:

Ահա` ինչ կցանկանայի փոխանցել բոլոր նրանց,ովքեր որոշ արկածախնդիրների ծուղակն ընկած,խուսանավում են մոլորության ափերում:

Ազգ և ժողովուրդ կոչվելու` գլխավոր նախապայմաններից է,ազգային դիմագծի,արժեհամակարգի,ավանդույթների սրբորեն պահպանումը,որում կարևորագույն բաղադրիչ են հանդիսանում հասարակության հեղինակությունները: Անշուշտ` ոչ նրանք,ովքեր արհեստականորեն են ստեղծվում: Այլ նրանք,ովքեր` անբասիր վարքով և բարձր իմացությամբ,արժանացել են հասարակության անկեղծ գնահատականին և հարգանքին: Իսկ այդպիսիք, ի ուրախություն մեզ, դեռևս,մեզանում շատերն են:

Եվ վերջում:

Իմ էջին տեղադրված յուրաքանչյուր գրառում,պատահականության կամ չգիտակցվածության արդյունք չեն կարող լինել:Ես լավ եմ տիրապետում կանոններին, ըստ որի, սահմանված են` սեփականի և հանրայինի թույլատրելի սահմանները:Այնպես,որ խնդրում եմ, այսուհետ, որևէ պատահական մարդ,ինձ չպատվի իր «հանճարեղ» իմացությամբ:

Նախ` կայացեք...

Ազատ Աբրահամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее