Արդյո՞ք մենք ունենք բողոքելու իրավունք: Իհարկե, ոչ:
Բացատրեմ ինչու: Երբ որ մենք ձեռքներս ծալած բերաններս, երկինք պարզած սպասում ենք մանանային, ախր այդ մանանան վերևը զավոդ չունի, որ տարին 365 օր մեզ վրա իջնի: Նստում, սպասում ենք, ո՞ր բարեկամը պետք է մեզ փող ղրգի դրսից: Չկա տենց բան, մինչև չաշխատես ոչ մեկ չի բերելու փող տա:
Բողոքում եք օլիգարխիայից, ախր ոչ մեկ աշխարհում օլիգարխիայի դեմ տենց էլ չկարեցավ պայքարի ու վերացնի: Դրա համար պետք չի չարախոսել, աշխատեք նենց անեք դուք էլ օգտվեք այս կյանքի բարիքներից, դուք էլ փող աշխատեք, ոչ թե լաց ու կոծով ուզեցեք բան փոխած լինեք:
Այ օրինակ Սամվել Ալեքսանյանը: Ասենք մարդն իրանով, առանց որևէ մեկին խաբելու և քցելու, իր համար հարստացել է: Արա, կարաք դուք էլ տենց արեք: Ինչ է, ինչ չի խելք ունեցել է, որ այդքանին հասել ու բոլոր օլիգարխները: Կարաք նենց արեք իրենց հետ հավասար, իրենց հետ միասին հարստացեք:
Ոչ մի բան չեք անում ու բողոքում եք: Հլը մի բան արեք նոր լացեք: Երբ, որ հլը ոչ մի բան չեք արել իրավունք չունեք բողոքելու: