▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք բոլորս կցանկանայինք այստեղ տեսնել մեկ այլ Վլադիմիրի». Զելենսկին՝ Հաագայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նիդեռլանդներ կատարած այցի ժամանակ այցելել է Միջազգային քրեական դատարան, որը վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել:

«Այստեղ՝ Հաագայում, բոլորս կցանկանայինք տեսնել մեկ այլ Վլադիմիրի»,- կատակել է Ուկրաինայի նախագահը: Իր ելույթում Զելենսկին նշել է, որ ՌԴ նախագահն արժանի է հանցավոր արարքների համար դատապարտվելուն: «Վստահ եմ՝ մենք դա կտեսնենք, երբ հաղթենք, իսկ մենք կհաղթենք»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում NOS հեռուստաընկերությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее