▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ տարվա ընթացքում մսի գինը Հայաստանում աճել է 3,6 տոկոսով

Ըստ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական տվյալների, երկրում 2013 թվականին արձանագրվել է խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակի զգալի աճ, աճ է արձանագրվել նաև թռչնաբուծության ոլորտում: 2013 թ. առաջին կիսամյակում անասունների գլխաքանակն աճել է մոտ 62 հազարով, ընդ որում, Հայաստանում կովերի գլխաքանակը հասել է 303 հազարի, ինչը 20 հազարով ավելի է, քան նախորդ տարի: Աճ է արձանագրվել նաև խոզերի գլխաքանակի ցուցանիշներում՝ 134 հազար:

Ոչխարի գլխաքանակն աճել է 114, 3 տոկոսով: 2012 թվականին Հայաստանում գրանցված էր շուրջ 675 հազար ոչխար և այծ: Նշենք, որ ոչխարի գլխաքանակի զգալի մասն արտահանվում է Իրան:

Թռչնաբուծության զարգացման տեմպերը նույպես աճի միտումներ ունեն: Այս պահի դրությամբ իրացվել է արդեն 24,5 մլն հատ ձու, ինչը 7536 հազարով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Մորթի ենթակա կենդանիների և թռչունների կենդանի քաշը կազմել է 130,0 հազար տոննա, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 2,4 հազար տոննա:

Այս ցուցանիշները պետք է նպաստեին մսամթերքի ապրանքախմբի ապրանքների արտադրության ծավալների աճին ու գների նվազմանը: Սակայն պատկերն այսպիսին է. 2013թ. օգոստոսին 2012թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 3.6%, իսկ 2013թ. հուլիսի համեմատ`0.2% գնաճ: Վերջինս պայմանավորվել է թռչնամսի` 0.3%, հավի բդի` 0.3%, խոզի մսի` 0.9%, բարձր տեսակի ապխտած երշիկի` 1.0%, բաստուրմայի` 2.1% գնաճով:

2013թ. օգոստոսին հուլիսի հա- մեմատ ոչխարի մսի գինը նվազել է 1.6%-ով, իսկ տավարի մսի գինը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Երևանի մանրածախ առևտրի կետերում այսօրվա դրությամբ 1 կգ տավարի մսի արժեքը կազմում է միջինը 2600 դրամ, խոզի մսինը՝ 3500 դրամ, ոչխարի մսինը՝ 3000 դրամ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее