▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ աշակերտին մի քանի դպրոցում են գրանցել

ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչությունը Երևանում և մի շարք մարզերի նախադպրոցական և  դպրոցական  կրթական հաստատություններում ստուգումներ է իրականացրել, որոնք ցույց են տվել կրթական ոլորտում առկա բացթողումներն ու խնդիրները: 

«30 տնօրեններ և 100-ից ավելի մանկավարժներ ազատվել են աշխատանքից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը` հավելելով, որ ստուգումները կապված են եղել օրենդրական պահանջների կատարման և ուսման որակի հետ:

Օրենսդրական պահանջների կատարման առումով ստուգումներ են կատարվել Սյունիքում, Շիրակում, Կոտայքում, Արմավիրում, Աբովյանում, Գյումրիում:

Արամ Կարապետյանի խոսքով` ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում խախտումներն հիմնականում կապված են ստաժ չունեցող տնօրենների նշանակման, մանկավարժների` առանց մրցույթի մասնակցելու դպրոցում աշխատանքի անցնելու հետ:

«Օրինակ Գյումրու 22 նախադպրոցական ուսումնական հաստատություններում ստուգումները ցույց տվեցին, որ տնօրեններից 8-ը այդ կարգավիճակում աշխատելու իրավունք չունեն: 65 տարեկանից բարձր էին, իսկ 38 մանկավարժներ իրենց կրթությամբ չէին համապատասխանում կատարվող աշխատանքին»,-ասաց նա:

Ստուգումների ընթացքում արձանագրվել է նաև միևնույն երեխայի` տարբեր դպրոցներում գրանցված լինելու փաստը.

«Որքան աշակերտ կա դպրոցում, այդքան էլ դպրոցը ֆինանսավորվում է, դրա համար երեխային մի քանի դպրոցում գրանցում են: Մեկ աշակերտի տարեկան ծախսը 120.000 դրամ է, իսկ գաղտնիքը բացահայտվում է 4 ամիս անց` հունվարին կատարվող ֆինանսական հաշվարկի ժամանակ»,-նշեց Արամ Կարապետյանը:

Կրթության պետական տեսչության պետը նշում է` ուսումնասիրությունները կատարել են կայացած և մեծ քաղաքաներում: 

Հավելենք, որ Կրթության պետական տեսչությունը նախարարության առանձնացված ստորաբաժանումն է: Կատարում է նախարարությանը վերապահված վերահսկոեղական գործառույթը` հանրակրթության և նախնական կրթության ոլորտներում: 

Անի Կարապետյան

ՀՀ Կրթության պետական տեսչությունը Երևանում և մի շարք մարզերի նախադպրոցական և  դպրոցական  կրթական հաստատություններում ստուգումներ է իրականացրել, որոնք ցույց են տվել կրթական ոլորտում առկա բացթողումներն ու խնդիրները: Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը
«30 տնօրեններ և 100-իցավելի մանկավարժներ ազատվել են աշխատանքից, »

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее