ԱՅՍՊԻՍԻ ԽՈՀ
Մեծ պահքը հորինվել է ընտանի կենդանիների հարկադիր մորթը կանխելու համար և շատ ավելի վաղ ժամանակներից է գալիս: Երբ գարնան գլխին սննդի պաշարները վերջացել են, տոհմի ավագն այլ ելք չունենալով՝ մտածել է լծկանի, ծանրած կովի մսով ընտանիքը կերակրելու մասին: Իսկ քառասնօրյա պատժիչ պահքը դանակին մեկնած ձեռքը զսպել է, նվազագույնի հասցրել տրտունջները: Մարդիկ մի կերպ դիմացել են մինչև բանջարի դուրս գալը, և փրկված լծկանով հնարավոր է եղել գլուխ բերել առաջիկա ապրուստի հիմք վարուցանքը, ծնած կովի կաթով ապահովել տարվա թացանը: Թերևս, ընտանիքի մեկ-երկու անդամ զոհ է գնացել սովին, բայց մեծ մասը փրկվել է...