▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրս երբեք ծերանոցում չի եղել, միշտ ապրել է իր տանը

Հասմիկ, մայրս երբեք ծերանոցում չի եղել, միշտ ապրել է իր տանը:

Իմ մասին պարբերաբար տարբեր պատվիրված հրապարակումներ են ի հայտ գալիս, որոնցում, մեղմ ասած, իրականության հետ կապ չունեցող մեղադրանքներ և ստահոդ «բացահայտումներ» են լինում: Ակնհայտ է, որ նման հրապարակումների հեղինակների և պատվիրատուների քաղաքակիրթ զինանոցի սնանկությունը նրանց մոտ առաջացնում է ջղաձգումներ: Ես, որպես կանոն, նման ջղաձգումներին չեմ արձագանքում` ավելի թանկ եմ գնահատում ժամանակս:

Վերջին ջղաձգվածը, որն, ի դեպ, խրոնիկ սրիկա լինելուն զուգահեռ, սրբություն չունեցող բացառիկ վիժվածք է, փորձել է իր անբարո ջղաձգումներն այս անգամ մեր ընտանեկան տիրույթում` թիրախ դարձնելով ծնողներիս: Իզուր գործ կլինի իր ծնունդը մարդկության աղբանոցում առածին հասկացնել ԾՆՈՂԻ ով լինելը, հետևաբար միայն խորհուրդ կտամ` հասկանալ, որ Աստված ամենողորմ է, բայց անշուշտ կան մեղքեր, որ երբեք չեն ներվում:

Դավիթ Հարությունյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее