▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրաքաղաքում կազմակերպվող տաքսիների նոր ավտոկայանատեղիների մասին

 

Մայրաքաղաքում կազմակերպվող տաքսիների նոր ավտոկայանատեղիների մասին
Ընդառաջելով մայրաքաղաքում մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղեւորափոխադրումներ իրականացնող վարորդների 
խնդրանքին, այդ փոխադրամիջոցների կայանման վայրերը կանոնա­կարգելու նպատակով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 
հուլիսի 29-ի համապատասխան որոշմամբ սկսվել եւ արդեն ավարտվել են շուրջ 60 մեքենայի համար նախատեսված 17 
կայանատեղերի կահա­վոր­ման աշխատանքները։ Երեւանի քաղաքապետի մարտի 21-ի որոշմամբ սահմանված շուրջ 140 տաքսի 
ավտոմեքենաների համար նախատեսված եւս 35 կայանատեղերի կահավորման աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 11-ից: 
Հարկ է նշել, որ մինչ վերոհիշյալ որոշումներով կայանատեղերի սահմանումը, մայրաքաղաքում կահավորված էր տաքսիների, 
ընդհանուր առմամբ, 42 կայանատեղի։ Այսպիսով, օգոստոսի 11-ից մեկնարկած եւս 35 կայանատեղերի կահավորումից, 
համապատասխան նշաններ տեղադրելուց եւ գծանշումից հետո մայրաքաղաքի վարչական 12 շրջաններում կգործի տաքսի 
ավտոմեքենաների ընդհանուր թվով 94 կայանատեղի:

Ընդառաջելով մայրաքաղաքում մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղեւորափոխադրումներ իրականացնող վարորդների խնդրանքին, այդ փոխադրամիջոցների կայանման վայրերը կանոնա­կարգելու նպատակով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հուլիսի 29-ի համապատասխան որոշմամբ սկսվել եւ արդեն ավարտվել են շուրջ 60 մեքենայի համար նախատեսված 17 կայանատեղերի կահա­վոր­ման աշխատանքները։

Երեւանի քաղաքապետի մարտի 21-ի որոշմամբ սահմանված շուրջ 140 տաքսի 
ավտոմեքենաների համար նախատեսված եւս 35 կայանատեղերի կահավորման աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 11-ից: 

Հարկ է նշել, որ մինչ վերոհիշյալ որոշումներով կայանատեղերի սահմանումը, մայրաքաղաքում կահավորված էր տաքսիների, ընդհանուր առմամբ, 42 կայանատեղի։ Այսպիսով, օգոստոսի 11-ից մեկնարկած եւս 35 կայանատեղերի կահավորումից, համապատասխան նշաններ տեղադրելուց եւ գծանշումից հետո մայրաքաղաքի վարչական 12 շրջաններում կգործի տաքսի 
ավտոմեքենաների ընդհանուր թվով 94 կայանատեղի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее