▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզահամերգային համալիրը կրկին աճուրդի է դրվել

 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հունիսի 2-ից նորից դրվեց աճուրդի: Ինչպես նախապես ասված էր, համալիրը դրվել է աճուրդի արդեն 10 տոկոս զեղչով՝ 17 մլրդ դրամով: ժամկետը լրանում է հունիսի 12-ին: 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հունիսի 2-ից նորից դրվեց աճուրդի: Այս անգամ արդեն` 17 մլրդ դրամով: ժամկետը լրանում է հունիսի 12-ին: 

Նշենք, որ Մարզահամերգային համալիրի տնօրինությունն ապօրինի է համարում աճուրդի համար որոշումը` համարելով, որ ԴԱՀԿ-ի կողմից խախտվել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ կետը, որի համաձայն հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը և 8-րդ հոդվածը, համաձայն որի կողմին չի տրամադրվել փորձագետի եզրակացությունը: 

Հիշեցնենք, որ Համալիրն աճուրդի էր հանվել նաև մայիսի 20-ին, սակայն տասը օրերի ընթացքում գնորդ չէր գտնվել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее