Ապրիլի 9-ին` նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, ոստիկանների կողմից Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու և նույն օրն ավելի վաղ ոստիկանների հետ նրա մասնակցությամբ տեղի ունեցած քաշքշուկի փաստով Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող գործը կարճվել է բավական ուշագրավ հիմնավորմամբ` իրավիճակի փոփոխման, հետընտրական շրջանում նրա (Մարտիրոսյանի) ներկայացրած հանրային վտանգավորության նվազման պատճառաբանությամբ:
Ըստ այս տրամաբանության՝ նույն մարդը, տվյալ դեպքում՝ Արմեն Մարտիրոսյանը, հանրային վտանգավորություն ուներ ապրիլի 9-ին, որովհետեւ հավակնում է Երեւանի քաղաքապետի պաշտոնին, հիմա նրա հանրային վտանգավորությունը նվազել է, որվհետեւ ավագանու շարքային անդամ է:
Ֆեյսբուք