▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ պարտքերից են խելագարվում, իսկ դուք` շքեղությունից

Անապահովության և շքեղության խաչմերուկում` խելագարման միտում է նկատվում…

Մարդիկ պարտքերից ու անապահովությունից են խելագարվում են, իսկ դուք` շքեղությունից… Իմ հետևյալ ասածը կարող է պահի տակ չափազանցություն թվալ, բայց այսօր ես հետևյալ բացահայտումն են արել իմ համար`տարեցտարի մարդկանց /խոսքս հալալ քրտինքով աշխատող մարդկանց մասին է, որոնց աշխատավարձը բավականեցնում է միայն մի կերպ էժանագին սննդամթերք ձեռք բերելու համար, էլ չեմ խոսում այլ անհրաժեշտությունների մասին, որոնցից զրկված է հասարակության մեծ մասը/ մոտ նկատվում է «հոգեկան խանգարումների սինդրոմ» երևույթը:

Այսինքն` եթե դուք ուշադիր լինեք և մտաբերեք թե ձեր շրջապատի անապահով խավը ինչպիսին էր մի քանի տարի առաջ ու համեմատեք այսօրվա հետ, ապա կտեսնեք, որ նրանք կարելի է ասել կտրուկ փոխվել են դեպի վատը, նրանք կարծես թե խենթացած լինեն: Այո խենթացած, կամ ավելի ճիշտ խելագարված այս անվերջ ընթացող «աղքատություն» կոչվող մղձավանջից, որի ավարտի ծերը նույնիսկ չի երևում:

Հ.Գ-Իսկ ինպես չխելագարվել, եթե ոչ մի լույս այդպես էլ չի բացվում, իսկ այդ ամենի կողքին տեսնում ես թե ինչպես են օր օրի հարստանում նրանք ովքեր որ նորմալ երկրներում պետք է վաղուց արդեն, իրենց պատիժը կրած լինեին:

Կարեն Թումանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее