▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկատան երեխաները Օմբուդսմենին խնդրել են իրենց վիրավորանքը փոխանցել լրատվամիջոցներին

 

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն  այցելել է մանկատների շրջանավարտներին, որոնք հանգրվանել են «Մեր տուն» հասարակական կազմակերպությունում:  2005 թվականից այս կազմակերպությունը իր  խնամքն է տրամադրում մանկատան շրջանավարտ այն աղջիկներին, որոնք չունեն բնակվելու վայր և պետք է շարունակեն ուսումը:
Օմբուդսմենի հետ զրույցի ընթացքում մանկատան շրջանավարտ աղջիկները նշեցին, որ իրենց հուզող ամենակարևոր հարցերից մեկը մանկատան սաների պիտակավորումն է, որը հաճախ տեղի է ունենում հեռուստատեսությամբ կամ լրատվության այլ միջոցներով: Մասնավորապես, մանկատան շրջանավարտները խորապես վիրավորվում են, երբ հեռուստահաղորդումները ներկայացնում են, թե իբր իրենք մանկատնից դուրս գալուց հետո բացասական վարքագիծ են դրսևորում, իսկ ֆիլմերում իրենց  խոցելի և ճնշված կերպարներով են պատկերում:  Աղջիկներին մտահոգել էր նաև այն, որ հաճախ կարծրատիպ է ձևավորվում, թե մանկատան երեխաները նախընտրում են մնալ մանկատանը, այլ ոչ թե որդեգրվել: 
Անսալով մանկատան շրջանավարտների խնդրանքին, միևնույն ժամանակ հարգելով բոլոր լրատվամիջոցների խմբագրական անկախությունն ու արտահայտվելու ազատությունը՝ Օմբուդսմենը հորդորում է բոլորին զերծ մնալ մանկատան և այլ խոցելի իրավիճակներում հայտնված  երեխաների մասին անթույլատրելի ու վիրավորական կարծրատիպեր ձևավորելուց: Միևնույն ժամանակ, ծանր պայմաններում հայտնված երեխաների խնդիրների մասին օբյեկտիվ և ճշմարտացի լուսաբանումը չափազանց օգտակար է նրանց իրավունքների պաշտպանության համար:
Կարեն Անդրեասյանը շնորհավորում է երեխաների պաշպանության միջազգային օրը և հիշեցնում. «Հունիսի 1-ը ոչ միայն սեփական երեխաներին զբոսայգի տանելու օրն է, այլև խոցելի երեխաների  մասին խորհելու ժամանակը»:
 
Պաշտպանի աշխատակազմ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն  այցելել է մանկատների շրջանավարտներին, որոնք հանգրվանել են «Մեր տուն» հասարակական կազմակերպությունում:  2005 թվականից այս կազմակերպությունը իր  խնամքն է տրամադրում մանկատան շրջանավարտ այն աղջիկներին, որոնք չունեն բնակվելու վայր և պետք է շարունակեն ուսումը: Օմբուդսմենի հետ զրույցի ընթացքում մանկատան շրջանավարտ աղջիկները նշեցին, որ իրենց հուզող ամենակարևոր հարցերից մեկը մանկատան սաների պիտակավորումն է, որը հաճախ տեղի է ունենում հեռուստատեսությամբ կամ լրատվության այլ միջոցներով:

Մասնավորապես, մանկատան շրջանավարտները խորապես վիրավորվում են, երբ հեռուստահաղորդումները ներկայացնում են, թե իբր իրենք մանկատնից դուրս գալուց հետո բացասական վարքագիծ են դրսևորում, իսկ ֆիլմերում իրենց  խոցելի և ճնշված կերպարներով են պատկերում:  Աղջիկներին մտահոգել էր նաև այն, որ հաճախ կարծրատիպ է ձևավորվում, թե մանկատան երեխաները նախընտրում են մնալ մանկատանը, այլ ոչ թե որդեգրվել: Անսալով մանկատան շրջանավարտների խնդրանքին, միևնույն ժամանակ հարգելով բոլոր լրատվամիջոցների խմբագրական անկախությունն ու արտահայտվելու ազատությունը՝ Օմբուդսմենը հորդորում է բոլորին զերծ մնալ մանկատան և այլ խոցելի իրավիճակներում հայտնված երեխաների մասին անթույլատրելի ու վիրավորական կարծրատիպեր ձևավորելուց: Միևնույն ժամանակ, ծանր պայմաններում հայտնված երեխաների խնդիրների մասին օբյեկտիվ և ճշմարտացի լուսաբանումը չափազանց օգտակար է նրանց իրավունքների պաշտպանության համար: Կարեն Անդրեասյանը շնորհավորում է երեխաների պաշպանության միջազգային օրը և հիշեցնում. «Հունիսի 1-ը ոչ միայն սեփական երեխաներին զբոսայգի տանելու օրն է, այլև խոցելի երեխաների  մասին խորհելու ժամանակը»: 

 

Պաշտպանի աշխատակազմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее