▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկապարտեզից 3-ամյա աղջիկ է առևանգվել

Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-երը՝ Ռուսաստանի Տոմսկ քաղաքի թիվ 46 մանկապարտեզից երեքամյա մի աղջիկ է անհետացել: Կասկածներ կան, որ փոքրիկին կարող էր տանել 40-ամյա մի տղամարդ:

Ողջ  գիշեր տևած որոնողական աշխատանքներին մասնակցել են գրեթե 100 մարդ: Մոսկվայից, Նովոսիբիրսկից, Կեմերովոյից, Բարնաուլից «Լիզա Ալերտ» փրկարարաորոնողական ջոկատի մոտ 300 կամավորներ են ժամանել Տոմսկ՝ փրկարարական գործողություններին մասնակելու համար:

Առեւանգման փաստով քրեական գործ է հարուցվել:

Տեղեկացնենք, որ կազմվել է ենթադրյալ առեւնագիչի ֆոտոռոբոտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее