▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԱԿ-ը ցանկանում է Հայ եկեղեցու պատմություն առարկան վերացնել

1700-դարյա պատմություն ունեցող Քրիստոնեությունը, որը դպրոցներում սովորեցնում են մատաղ սերնդին, ՄԱԿ-ը իր թեթև ձեռքով փորձում է դուրս հանել առարկան դպրոցներից: Այսինքն ՄԱԿ-ի երեխաների իրավունքների պաշտպանության կոմիտեն, խղճի, մտքի ազատության օրենքն օգտագործելով, ցանկանում է, որ հայ ընտանիքում դաստիարակված և մեծացած երեխան չիմանա և չսովորի իր Եկեղեցու պատմությունը ու այն դերը, որն ունեցել է հայոց պետականության կազմավորման գործում: Սրանով ՄԱԿ-ը քայքայիչ աղանդների ջրաղացին ջուր են լցնում: Եվ այնպես անում, որ ավելի շատ երեխաներ ներգրավվեն աղանդների շարքերը: Ի՞նչ է սրա մասին մտածում ԿԳ նախարարությունը:

Դանիել Պետրոսյան

Նշենք, որ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների պաշտպանության կոմիտեի կողմից կրթության ոլորտի համապատասխան կառույցներին հանձնարարական է իջեցվել դպրոցներում պարտադիր առարկա Հայ եկեղեցու պատմությունը վերացնել:

Այս քայլը հիմնավորվում է նրանով, որ առարկայի դասավանդումը խղճի և մտքի ազատության ոտնահարում է, հակասում է սահմանադրությանը: Դրանից էլ ենթադրվում է, որ այդ առարկան չի կարող դասավանդվել հանրակրթական դպրոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее