▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Մութաֆյան. Այս երկրում մենք բոլորս մի ԼԻՍԿԱ չարժենք

Այսօր դատավոր ԵՎԱ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ, ավելի ճիշտ՝ նրան պատվեր տվող ռեժիմը, իրեն բարձր դասեց ԱԺ պատգամավորներից, գիտության, մշակույթի անվանի գործիչներից. լրատվական դաշտի ներկայացուցիչներից, քաղաքական գործիչներից...
Ստացվեց, որ այս երկրում մենք բոլորս մի ԼԻՍԿԱ չարժենք, որ այս երկիրը մենք ստեղծեցինք՝ մեզ իրավունքներից զրկելու և ԼԻՍԿԱՅԻ նման հանցագործներին ու մարդասպաններին սատարելու համար...
Մի ամբողջ ռեժիմ ելել է մի երիտասարդի՝ ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ դեմ, ռեժիմն իր անզորությունն ու թուլությունն է այսպես ի ցույց դնում, որովհետև, պարզվում է, ԼԻՍԿԱՆ կարող է գնել արդարադատությունը, ԼԻՍԿԱՆ կարող է թքել օրենքների վրա, իշխանությունների, անգամ երկրի նախագահի վրա, որովհետև ինքն անպատժելի է, որովհետև երկրի նախագահն անգամ սարսում է ԼԻՍԿԱՅԻՑ, մինչդեռ նույն այդ իշխանությունը դաժանաբար պատժում է մի երիտասարդի...
ՈՒ՞ր է բարոյականությունը, որտե՞ղ են օրենքները...
Ուրեմն կարելի է մի մարդասպանի դեմ գործ չհարուցել, նրա մարդասպան որդուն ու ԼԻՍԿԱՅԻ ԶԱՐԶԱՆԴԻՆ ազատ արձակել, բայց միևնույն ժամանակ կալանքի տակ պահել ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, արհամարհել մեր բոլորի ստորագրությունները...
Ես ստորագրել եմ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու դիմումի տակ, հետևաբար ես նույնպես պահանջատեր եմ: ՈՒ կանգ չեմ առնելու, բոլորի հետ առաջ եմ գնալու՝ մինչև ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ...

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее