▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կովերը՝ հուշարձանի տարածքում

ankyun3.am-ը գրում է. Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված Ալավերդու հուշարձանի շրջակայքը տոներին ու հիշատակի օրերին մարդաշատ է լինում, մնացած օրերին՝ անուշադրության մատնվում: Այդ անուշադրությունից օգվում են որոշ անբարեխիղճ անասնատերեր ու մոռանալով, որ սա սրբավայր է, իրենց անասուններին այստեղ բաց են թողնում։ Հուշարձանի տարածքի փարթամ կանաչը վայելելուց զատ կովերը նաև աղբարկղերն են ջարդում։ Այս տարածքում նաև Արցախյան հերոսամարտում ընկած մի քանի մարտիկների գերեզմաններն են, որոնց շիրմաքարերը նույնպես կեղտոտում են անասունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее