▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորսվող արժեքներ. Էրզրումի և Մուշի հայկական եկեղեցիները` մզկիթներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մուշի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը գտնվում է այսօր թուրքական կառավարության կողմից ոչնչացվող հայկական թաղամասի հարևանությամբ, ծառայում է որպես մզկիթ:

Հատկանշական է, որ լուսանկարում պատկերված «մզկիթի»  աշտարակի մեջտեղի կամարի տակ պահպանված գրությունը հայատառ է:

Սուրբ Սարգիս եկեղեցուց բացի, ժամանակին Մուշում գործել էին ևս   7 եկեղեցիներ`  Սբ. Ավետարանաց, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Կիրակոս, Սբ. Հարություն, Սբ. Մարինե, Սբ. Ստեփանոս և  Սբ. Փրկիչ:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Էրզրումի պատմական հուշարձանները, ցավոք,  գրեթե չեն պահպանվել։ Իսկ քիչ թե շատ պահպանվածները համեմատաբար ուշ ժամանակների կառույցներ են: Էզրումի Աստվածածին եկեղեցին  կառուցվել է 1800-ականներին`  7-րդ դարի հին շինության տեղում։ Նախկինում այս եկեղեցու մոտ էր գտնվում Քառասուն Մարտիրոսվածների վանքը։

Լուսանկարի կիսավեր շինությունը գտնվում է եկեղեցու հարևանությամբ: Այն  ՀՅԴ գրասենյակի շենքն է եղել: Կից կառուցված է եղել  քահանայի տունը,  որը ստորգետնյա գաղտնի ուղիով կապված է եղել եկեղեցու հետ:

«Կորսված արժեքներ» շարքի նախորդ հրապարակումները`

Կորսվող արժեքներ. Մուշի հայկական թաղամաս, Սբ. Մարինե եկեղեցի

Կորսվող արժեքներ.Վարագավանքի պահապանը քուրդ Մեհմեդի ընտանիքն է

Կորսվող արժեքներ. Մհերի դռան տարածքում գորգերն արևին են տվել

Կորսվող արժեքներ. Կարսի Ս. Առաքելոց եկեղեցում «Հայր մեր»-ը վաղուց է լռել

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее