«Ելք երկրից» ժողովածուն Աղվան Վարդանյանի մոտ 20 տարի տևած բանաստեղծական բացակայությունը կրկին վերածում է բանաստեղծական ներկայության: Ընդ որում` անհրաժեշտ ներկայության: Նրա` զվարթ հայերենի, խաղաղ ռիթմերի մեջ պրկված նյարդային-ազդեցիկ խոսքը մեր դժվար ժամանակների ճշգրիտ արտացոլումն է:
Մայիսի 14-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա բանաստեղծ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի «Ելք երկրից» ժողովածուի շնորհանդեսը. այն հրատարակել և ներկայացնում է «Անտարես» հրատարակչությունը: