▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանխավ ներում եմ հայցում չինարեցիներից, բայց դուք հարբած լինելու իրավունք չունեք

Կանխավ ներում եմ հայցում Չինարցիներից, բայց մոտս տպավորություն է ձևաորվում, որ դուք կամ հոգեկան հիվանդներ եք կամ էլ ամբողջ օրը հարբեցողությամբ եք զբաղվում, երևի պարապությունից է կամ չգիեմ էլ ինչ մտածեմ, ախր դուք իրավունք չունեք նախ մոլորվելու, հետո էլ մոլորվելու հարբած վիճակում, և երրորդ, ընդհանրապես ոգելից խմիչք օգտագործելու: Հաջորդը, Պարոն Սեյրան Օհանյան, կարծում եմ որ դուք պետք է հայտարարությամբ հանդես գաք և մեր ժողովրդին բացատրություն տաք, թե ինչու է սահմանի այդ գոտին գտնվում վերահսկողությունից դուրս, առավել ևս սահմանամերձ գյուղում բարտակ է, միթե այդ գյուղը չպետք է ունենար փակ կարգավիճակ կամ էլ զինվորականների խիստ հսկողության կամ պաշտպանվածության տակ լիներ: 
Ի դեպ, մի տեղ կարդացել եմ, որ ինչ որ առաջարկ կար սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու, հիմա պատկերացնում ե՞ք, թե ինչ կլիներ, եթե նույն գյուղացին զենքով սահմանն անցներ, կամ էլ հարբած վիճակում գյուղում կարդեբալետ սարքեր: 
Անշուշտ ցավակցում եմ, ափսոսում: 
Իսկ մեր պացիֆիստներին մի խորհուրդ, ամեն բանի ժամանակ կա, դուք սխալ պահն էիք ընտրել: Այսքանը:

 

Մամիկոն Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее