▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջաղինյանը ծլկել է ԱԺ-ից՝ անպատասխան թողնելով լրագրողներին

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ ներկայիս սուղ ֆինանասկան վիճակը պայմանավորված է այն փաստով, որ կառավարության որոշմամբ Հանրայինի եթերից հանվել է առևտրային գովազդը:

Լրագրողները հակադարձել են, թե արդյո՞ք ֆինանսների ավելացման դեպքում հեռուստաընկերությունը կկատարի հանրային ԶԼՄ-ի գործառույթը,  Ջաղինյանը, սակայն, խուսափել է պատասխանել և հեռացել է ԱԺ-ից:

Հիշեցնենք, որ անդրադառնալով  Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների խորհրդանիշին,  Ջաղինյանը նշել է,  թե սուտ է, որ խորհրդանիշը պլագիատ է: Այն, ըստ Ջաղինյանի, նման է անմոռուկով այլ լոգոների՝ «մի քիչ շատ, մի քիչ քիչ», սակայն նույնը չէ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее