▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանություն՝ ուղղահայաց և հորիզոնական

Իշխանության ուղղահայաց համակարգի պարագայում որևէ օղակ պարտավոր է ինչ-որ բան միայն վերադասին, վերադասն՝ իր վերադասին, և այդպես շարունակ: Ներքևի օղակների առջև վերևների պարտավորությունները խիստ սահմանափակ են, ընդհուպ մինչև՝ «կարող եմ քեզ հեռացնել, բայց քանի նոր հարսիկի պես հլու-հնազանդ ես՝ չեմ հեռացնի»: Մյուսների՝ իշխանական համակարգում անմիջականորեն չներառված մարդկանց (շարքային քաղաքացիների) առջև իշխանական հորիզոնական համակարգի օղակներն անձնական մակարդակում պարտավորություն չեն կրում:

Այդ իսկ պատճառով առավել արդյունավետ է իշխանության հորիզոնական բաշխումը, որտեղ յուրաքանչյուրը մասնակցում է քաղաքականության իրացմանը: Առաջին տարբերակում հանրությունը քաղաքականությանը որպես սուբյեկտ երկու դեպքում՝ ընտրությունների ժամանակ և հրապարակում (ցույց, հավաք և այլն): Իսկ երկրորդ տարբերակում հնարավոր է յուրաքանչյուրի մասնակցություն ոչ թե ադմինիստրատիվ վարչահրամայական մոդելով, այլ՝ քաղաքացիական ընդհանուր դիրքորոշման շրջանակներում: Երևի սա էլ ժողովրդավարության նպատակներից մեկն է, որը դեռևս մնում է առավելապես որպես ցանկություն:

Մովսես Դեմիրճյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее