Բարաք Օբամայից և ԱՄՆ-ից հետո «Իսլամական պետություն» (ԻՊ, նախկինում՝ Իրաքի և Շամի իսլամական պետություն) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը հիմա էլ սպառնացել է Ռուսաստանին և անձամբ Վլադիմիր Պուտինին: Կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ կառույցը հարձակումներ կիրականացնի Ռուսաստանի և ռուսական շահերի դեմ, ինչի պատճառը Մոսկվայի կողմից շարունակվող աջակցությունն է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:
ԻՊ-ի կողմից հրապարակված տեսանյութը նկարահանվել է օրերս կազմակերպության կողմից Սիրիայի Ռակա նահանգում գրավված Տաբկա ռազմաբազայում, և ռազմական օդանավի վրա նստած զինյալը հայտարարում է, որ Պուտինի կողմից ալ-Ասադին ուղարկված ինքնաթիռները կօգտագործվեն «Չեչնիան ու Կովկասն ազատագրելու համար»:
Բարաք Օբամայից և ԱՄՆ-ից հետո «Իսլամական պետություն» (ԻՊ, նախկինում՝ Իրաքի և Շամի իսլամական պետություն) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը հիմա էլ սպառնացել է Ռուսաստանին և անձամբ Վլադիմիր Պուտինին: Կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ կառույցը հարձակումներ կիրականացնի Ռուսաստանի և ռուսական շահերի դեմ, ինչի պատճառը Մոսկվայի կողմից շարունակվող աջակցությունն է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին: ԻՊ-ի կողմից հրապարակված տեսանյութը նկարահանվել է օրերս կազմակերպության կողմից Սիրիայի Ռակա նահանգում գրավված Տաբկա ռազմաբազայում, և ռազմական օդանավի վրա նստած զինյալը հայտարարում է, որ Պուտինի կողմից ալ-Ասադին ուղարկված ինքնաթիռները կօգտագործվեն «Չեչնիան ու Կովկասն ազատագրելու համար»:
Արմեն Պետրոսյան