Երեկ Եռյակն արդարացիորեն բողոքում էր, որ Արարատի քաղաքապետը քաղաքական նպատակներով օգտագործել է երեխաներին:
Ու ճիշտ էր անում, որ բողոքում էր:
Բայց այսօր նույն տեխնոլոգիան կիրառել է նույն Եռյակը. NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Իջեւանի ավագ դպրոցի կազմակերպիչը, ով Իջեւանի քաղաքապետ, ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանի մայրն է, Իջեւանի Շատրվանների հրապարակ է բերել դպրոցականների, որոնք էլ հենց ելույթների ժամանակ «այո, այո» են բացականչում:
Գուցե իսկապես իշխանությունները վարչական ռեսուրս են գործադրում՝ ընդդիմության հանրահավաքները խանգարելու համար, սակայն նույն Եռյակն էլ հիմնականում հանրահավաքներ է անում այն քաղաքներում, որտեղ կամ քաղաքապետ ունի(Աբովյան, Սիսիան, Իջևան) կամ էլ՝ բիզնես ռեսուրս(Արարարատ):
Կարող են ինձ մեղադրել, պիտակավորել, բայց ես երբեք մեր իրականության մեջ չեմ տեսել, որ իշխանությունն ու նրա դեմ պայքարող ուժերն իրար այսքան նման լինեն՝ որակական ու վարքագծային առումով:
...Եթե չեք հավատում, ասենք, իրար կողքի դրեք Շմայսի ու Յուվեցի Կարոյի հարցազրույցները ու փորձեք երեք տարբերություն գտնել: Գլխից ասեմ, որ նրանց անունների կողքին գրված ՀՀԿ, ԲՀԿ բառերը հաշիվ չեն...
Իրար կողքի դրեք Շմայսի ու Յուվեցի Կարոյի հարցազրույցները ու փորձեք երեք տարբերություն գտնել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet