««ՀԱՆՐԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇ» կոչվող ինքնահռչակ կազմակերպության բոցերը.
Ուրեմն «Արցախ» կոնյակը ճանաչվել է Տարվա լավագույն կոնյակ...
«Արարատ» կոնյակը ճանաչվել է Տարվա լավագույն կոնյակ...
«Շահնազարյան գինու - կոնյակի տունը» ճանաչվել է Տարվա լավագույն կոնյակ...
Դե, պարզ է, բոլորից փող են վերցրել և խոստացել լավագույնը ճանաչել: Ու ճանաչել են:
Այսինքն, վճարիր ու ստացիր:
Միայն, ափսոս, որ սրանք օգտվել են Գագիկ Ծառուկյանի շռայլությունից, հայրենական արտադրողին խրախուսելու բարի կամքից ու այլանդակել ամեն ինչ...»,-գրել է արվեստագետ Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում ու ավելացրել.
«Ամենաբարձր տոկոսադրույքները Հայաստանում...
Ամենախայտառակ սպասարկումը Հայաստանում...
Հաճախորդների հանդեպ ամենաանհարգալից վերաբերմունքը Հայաստանում...
Այս ամենը՝ ՎՏԲ-ԱՐՄԵՆԻԱ բանկում...
Ու ինչ-որ ԵՎԱ անունով ինքնահռչակ հանրային «գործիչ» որոշել է լավագույնը ճանաչել...
Դե, Ապարանից եկած այս աղջկան «վիզ» փող է պետք եղել...»