aravot.am-ի փոխանցմամբ՝ հունիսի 3-ից մեկնարկել են միասնական քննությունները: Առաջին օրը դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» եւ «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Իսկ այսօր «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննությունն է:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն: Նախարարը հետաքրքրվել է դիմորդների տրամադրությամբ, հարցրել՝ ով ինչ դժգոհություն ունի: Այնուհետեւ հետաքրքրվել՝ ո՞վ է ամենահուզված դիմորդը: Մի աղջիկ ասաց, որ ինքն է: Արմեն Աշոտյանը մոտեցել է դիմորդին, հարցրել, թե ի՞նչ է ուզում դառնալ: Աղջիկը պատասխանել է, որ որոշել է մշակութաբան դառնալ: «Բայց այդտեղ փող չկա, ծնողներդ դեմ չե՞ն եղել, չե՞ն ասել՝ իրավաբան, տնտեսագետ դառնաս»,-կատակել է նախարարը: «Իմ ոլորտում էլ փող կա»,-պատասխանել է դիմորդը: «Ուրեմն ժամանակակից մշակույթ է, իսկ «Կինդերդ» քանիսից է օգնում»,- նորից կատակել է նախարարը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և 1in.am-ի տեսանյութում