-Իմ քուրը քո լոխ ախպորը կտրվի հարսանիքից առաջ, իսկ դու ինձ չէ՞, ուրեմն ինձ չես սիրում....................
-Աղջի, վեր ընգի ավտոյի մեջ ու ձենդ չլսեմ...
Սա մեջբերում եմ անում մեր նոր «դաստիարակչական» սերիալից, որի ստեղծողները խոստացել էին, որ այն որակապես տարբերվելու է իր նախորդներից, չի լինելու լկտիություն, ժարգոն, բռնություն, ծեծ ու ջարդ, չէին լինելու հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ, հարուստների հղփացած լակոտներ, նրանց սիրուց խելագարվող լացակումած աղքատ աղջիկներ և այլն և այլն...Բայց դե, ինչպես տեսնում եք, խոստումները մնացին խոստումներ, ինչպես և սովորաբար Հայաստանում լինում է:
Ո՞ւր է մեզ տանում մեր բռնած ուղին՞ կամ էլ հարցը այլ կերպ ձևակերպենք, քանի որ արդեն պարզ է`ուր է տանում, ի՞նչ արագությամբ ենք մենք ընթանում դեպի վերջնական բարոյալքում ու կործանում տանող ուղիով: Ինչքա՞ն կարելի է նույն սխալները կրկնել: Ինչպես արդեն փորձն է ցույց տալիս, հայ ընտանիքներից մեծ մասում երեխաները դաստիարակվում են ոչ թե գրքերով, հեքիաթներով ու մուլտֆիլմերով, ինչպես պետք է լիներ, այլ ձեր ստեղծած անմակարդակ սերիալներով, ինչի արդյունքում էլ մենք ունենք բռնությանը որպես սովորական երևույթի նայող, ժարգոնային բառապաշարով, ընտանիքի նորմալ մոդելը չպատկերացնող երեխաներ: Հասկանում եմ, որ սերիալներ ընդհանրապես չնկարահանել չեք կարող, այլապես մեր հեռուստաժամերը դատարկ կմնան, դերասաններն էլ սոված ու անգործ, բայց կարելի է չէ՞ այս ամենը գիտակցելով այդ հիմար սերիալները որակապես այլ հարթակ տեղափոխել: Մի քիչ էլ աշխատել որակի վրա, քարոզել նորմալ արժեքներ, սիրո նորմալ դրսևորումներ ու ապացույցներ, լիարժեք ընտանիքներ, երջանիկ երեխաներ, կիրթ խոսք, վերջապես հասկացեք, որ եթերը հզոր զենք է, որով կարող եք և պաշտպանել, և սպանել...
Անի Հակոբյանի գրառումը
ֆեյսբուք