▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» երթը կկայանա

Մոսկվայում հուլիսի 15-ին ձերբակալված ռուսաստանաբնակ հայ բարերար, ծնունդով արցախցի Լեւոն Հայրապետյանին սատարող խումբը օգոստոսի 7-ին նախատեսում է երթ Երեւանի կենտրոնում:

Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի վստահված անձինք Մացակ Փոլադյանն ու Արթուր Սաֆարյանը հայտնում են, որ օգոստոսի 7-ին տեղի կունենա երթ՝ ի պաշտպանություն գործարարի:
Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ տեղեկացնում եմ Ձեզ, որ օգոստոսի 7-ին ժամը 12:00-ին նախատեսվում է երթ` ի պաշտպանություն մեր հայրենակից, հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի:
Կոչ եմ անում բոլորին միանալ երթին ու պայքարել միասին: Հատկապես այս պահին, երբ ամեն կողմից մեր թշնամիները փորձում են հարվածել մեզ, մենք պիտի ինչպես երբեք լինենք միասին: Միասնական ուժերով մենք կարող ենք հաղթահարել ամեն ինչ: Մենք բոլորս քաջատեղյակ ենք, որ Լևոն Հայրապետյանն առողջական լուրջ խնդիրներ ունի և նման պայմաններում նրան պահելն էլ ավելի է վատթարացնում նրա վիճակը: Երթի մասնակիցներին խնդրում ենք միայն պահպանել համապատասխան կարգ ու կանոն, Լևոն Հայրապետյանին չվնասելու համար:
Երթը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետև կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն:
Կհանձնվեն համապատասխան նամակ-դիմումներ Հանրապետության նախագահին, ՄԻ պաշտպանին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին:
Բոլորս դեպի երթ՝ աջակցելու մեր հայրենակցին»:

Գործարարի վստահված անձինք` Մացակ Փոլադյանն ու Արթուր Սաֆարյանը, տարածել են հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ տեղեկացնում եմ Ձեզ, որ օգոստոսի 7-ին ժամը 12:00-ին նախատեսվում է երթ` ի պաշտպանություն մեր հայրենակից, հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի:
Կոչ եմ անում բոլորին միանալ երթին ու պայքարել միասին: Հատկապես այս պահին, երբ ամեն կողմից մեր թշնամիները փորձում են հարվածել մեզ, մենք պիտի ինչպես երբեք լինենք միասին: Միասնական ուժերով մենք կարող ենք հաղթահարել ամեն ինչ: Մենք բոլորս քաջատեղյակ ենք, որ Լևոն Հայրապետյանն առողջական լուրջ խնդիրներ ունի և նման պայմաններում նրան պահելն էլ ավելի է վատթարացնում նրա վիճակը: Երթի մասնակիցներին խնդրում ենք միայն պահպանել համապատասխան կարգ ու կանոն, Լևոն Հայրապետյանին չվնասելու համար:
Երթը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետև կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն:
Կհանձնվեն համապատասխան նամակ-դիմումներ Հանրապետության նախագահին, ՄԻ պաշտպանին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին:
Բոլորս դեպի երթ՝ աջակցելու մեր հայրենակցին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее