«Հեռանալիս չանիծես... »
Հնարավո՞ր է արդյոք դա խնդրել մարդուց, ոբ ստիպված է լքում Հայրենիքը՝ անարդարությունից կամ անորոշությունից դրդված:
Հնարավո՞ր է արդյոք դա խնդրել այն հայից, ով մահազապուրծ փախել է Սիրիայից, սակայն այսօր արդեն փախնում է Հայաստանից՝ հնարավորին ու անհնար ձևերով բացատրելով կրկին գաղթական դառնալու պատճառը...«888 համարով ավտոն վրեդ քշում է, չես կարող խոսել, կամ՝777 համարով ավտոն անցնում է վրայովդ, չես կարող խոսել»,-բողոքում է սիրիահայը, որ չգիտեմ Հրանուշ Հակոբյանի ծառայողական մեքենան ու դրա համարները տեսե՞լ է երբևէ...
Մինչդեռ նա պետք է Հրանուշ Հակոբյանի աշխատասենյակի , տան ու բջջայինի համարներն իմանար ու զանգեր օր ու գիշեր՝ երբ պրոբլեմ ուներ, երբ գործ չուներ, երբ անորոշության մեջ էր կամ 888-ով կամ 777-ով մեքենաների տերերից նեղվում էր:
Սակայն ավաղ...Հրանուշ Հակոբյանը միայն խոսքով է սիրում բավարարվել ու բավարարել, նա կարծում է, որ իր խոսքն արդեն սնունդ է, կրթություն, տանիք, ապահովություն...
Նա մինչ «Նոր Հալեպ»-ներ կառուցելու մասին է խոսում, նախկին հալեպահայերն ու նրանց բախտակից մյուս սիրահայերը կանադահայ, գերմանահայ, ֆրանսահայ ու նույնիսկ թուրքահայ են դառնում...
Բայց սիրիահայերը, միևնույնն է, սիրելու են Հայրենիքը...Ու քանի որ գիտեն, որ կյանքը մի օր կարող է կրկին իրենց բերել Հայաստան՝ խորհուրդ են տալիս.«Հրանուշ Հակոբյանին պետք է հեռանա, պետք է նրան ազատեն աշխատանքից»:
Բայց միթե Հրանուշ Հակոբյանը լսելու է ձեր խորհուրդը ու բողոքն իրենից,սիրելի սիրահայեր, և ոնց է հեռանալու՝ գործը կիսատ թողած.... Հրանուշ Հակոբյանը ոնց որ թե դեռ շատ անելիք ունի և «Արի Տուն» ծրագիրը, թերևս, փոխել է «Գնա Տնից» ծրագրով:
Փաստորեն, հնարավոր չէ «հեռանալիս չանիծել...»:
Հեղինակ՝
Ա. Գրիգորյան