TEFAL մակնիշի հարթուկի դեր ստանձնած որոշ լրատվամիջոցներ արդեն մի շաբաթ է ինչ գլուխներս հարթուկում են իրենց <<հավաստի աղբյուրներից>> ստացած նոր վարչապետի թեկնածուների անուններ տալով։
Նմանները միայն գցում են զանգվածային լրատվամիջոցների անունը և դերը հասարակության կյանքում։
Սրանք քիչ չէին, հիմա էլ ամեն 2-րդը իր վրա է վերցրել հայ քաղաքական մտքի զարգացման բեռը ու իրենց (լեզուս չի պտտվում,բայց ասեմ այդ բառը) <<վերլուծություններով>> ոչ միայն հարթուկում, այլ սկսում են այլ բաներ անել մարդկանց ուղեղների հետ։
....Հուսանք` վարչապետին նշանակելուց հետո գլուխներս կհանգստանա մի քիչ... չնայած էտ ժամանակ էլ սկսելու են նախարարների անունների գուշակությունը...