Չինաստանի մի բնակիչ հրաշքով փրկվել է մահից: Վերջինս հոսանքահարվել է իր iPhone 4-ը լիցքավորելիս, որից հետո շուրջ 10 օր նա կոմայի մեջ է եղել: Վերջին շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է Չինաստանում: Նախորդ դեպքը մահվան ելքով է եղել: 23-ամյա կինը մահացել է լիցքավորվող iPhone 5-ով խոսելիս:
Չինաստանում նման դեպքերը մեծ տարածում ունեն հատկապես վերջին շրջանում: