Երեկ ընդդիմադիր Եռյակն ավարտել է մարզային հանդիպումների շարքը ու նախապատրաստվում է վաղվա մեծ հանրահավաքին
Ի՞նչ կարող ենք արձանագրել:
Առաջին, հատկապես Վանաձորի ու Գյումրիի հանրահավաքները տպավորիչ էին ու ցույց տվեցին, որ Եռյակն ունի էլեկտորալ որոշակի ռեսուրս: Այդ ռեսուրսը բավարար չէ հեղափոխություն իրակացնելու համար, սակայն կարող է թույլ տալ, որ Եռյակը կամ նրա ողնաշարը հանդիսացող ԲՀԿ-ն, կազմակերպչական, ինստիտուցիոնալ առումով, այլընտրանք դառնան օրվա իշխանությանը:
Երկրորդ, Եռյակի բոլոր ուժերը հակված են Սերժ Սարգսյանի թիմի հեռացմանը: Եթե ՀԱԿ-ի կամ ՙՙԺառանգության՚՚ համար՝ դրա հեղափոխական ճանապարհն էլ է ընդունելի՝ թեև նրանք չեն մատնանշում այդ ճանապարհն, ապա ԲՀԿ-ն ակնհայտորեն գործող իշխանության հեռացումը տեսնում է սահմանադրական ժամկետների մեջ:
Երրորդ, մարզային հանրահավաքները ցույց տվեցին, որ պրոցեսի առաջատարը ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Այս փաստն այսօր ֆորմալիզացվեց Ծառուկյանի՝ արտերկրի թերթին տված հարցազրույցով, ինչպես նաև այն հայտարարությամբ, որ չի բացառում իր մասնակցությունը նախագահական գալիք ընտրություններին:
Ի՞նչ է լինելու՝ կհարցնեն մարդիկ:
Այս պահին հարցի պատասխանն, անկեղծորեն, չունեմ:
Եռյակը հեղափոխական զարգացումների ռեսուրս չունի ու դրան չի գնա, բայց երկարատև պայքարի համար էլ՝ անհրաժեշտ են քաղաքական ու ֆինանսական ռեսուրսներ, գործողությունների համակարգ:
Ֆինանսների հարցը լուծելի է:
Եռյակի գործիչներն ասում են, որ խնդիր չունեն նաև քաղաքական գործիքների մասով:
Ես չգիտեմ ու գուցե շատ բան պարզեմ՝ վաղվա հանրահավաքից հետո..
Հոկտեմբերի 10-ից առաջ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
![«Ով ապացուցեց, որ չի վախենում Նիկոլից, նա էլ իշխանափոխություն կանի»․ Տիգրան Աթանեսյան](http://asekose.am/filemanager/uploads/2020/05/week-4/tigran_atanesyan.jpg)
далее
![Հայ բլոգերը չի կարող էքստրադիցիայի ենթարկվել Ադրբեջան](http://asekose.am/filemanager/uploads/2020/02/week-2/Edmon_Maruqyan_1.jpg)
далее
![«Փաշինյանի ունիկալ ստերի մի քանի օրինակ»․ Սևակ Հակոբյան](http://asekose.am/filemanager/uploads/2024/12/week-1/nikolpashinyan_1.jpg)
далее
![Վտանգավոր ու անթույլատրելի շինարարություն. Արշակ Սարգսյան](http://asekose.am/filemanager/uploads/2024/07/week-3/arshaksargsyan.jpg)
далее
![«Թավշյա փողամոլները փաստորեն վախեցել են՝ եթե Անոն խելքի եկավ, ապա էլ ո՞վ մնաց»․ Րաֆֆի Ասլանյան](http://asekose.am/filemanager/uploads/2022/02/week-3/raffiaslanyan.jpg)
далее
![Ընտրված ազգը․․․Բագրատ Սրբազան](http://asekose.am/filemanager/uploads/2023/09/week-4/bagratgalstanyan.jpg)
далее