▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավորություն կունենան ընդունվել ԲՈՒՀ` առանց միասնական ընդունելության քննության

2014 թվականի ուսումնական տարվա դիմորդները հնարավորություն կունենան ընդունվել ԲՈՒՀ` առանց միասնական ընդունելության  քննության: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի քննությունների կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանը: Ընդունելությունը կլինի Ագրարային համալսարանում` 23 մասնագիտությունների գծով: Դիմորդը հայտը կներկայացնի հենց տվյալ ԲՈՒՀ-ում, որտեղ կհանձնի մեկ քննություն, իսկ մնացած առարկաները կանցնեն ատեստատից:

Խոսքը վերաբերում է զուտ գյուղատնտեսական ոլորտներին. տեղեր, որոնք թափուր են մնում ամեն տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее