Ես լուռ ճեղքեցի ամբոխը խելառ՝
Դեպի սենյակդ դանդաղ քայլերով,
Քեզ չտեսնելու վախից մոլագար
Ես քայլում էի՝ լոկ աղոթելով:
Սենյակիդ դուռը բաց էր սրտիդ պես,
Մի քանի հոգի քայլում էին դանդաղ,
Դռնիս ներս մտան խաղաղ ու անտես
Եվ դեպի աչքերդ քայլեցի վստահ:
Մի ողջ հայրենիք քո աչքերի մեջ
Խոնարհությունից փայլում էր վստահ,
Բայց խենթ պայքարի խարույկը անշեջ
Դեռ քո հոգու մեջ բոցկլտում էր վառ:
Դուք-ով դիմեցի սկզբում, կներես,
Այլ կերպ քեզ դիմել, ավաղ, չէի կարող,
Ուզում էի մի պահ աչքերիս նայես
Ես էլ վարակվեմ քո խենթ պայքարով:
Երևի մարդիկ այդքանն հասկացան
Եվ սենյակից դուրս դանդաղ քայլեցին,
Այդ ժամ Դուք-երը. Խելառ Դու դարձան
Եվ սենյակով մեկ մեզ վարակեցին:
Նստեցի քեզ մոտ, ձեռքդ բռնեցի
Զգացի սրտիդ զարկերը խելառ,
Անցածդ մի պահ քեզ հետ ապրեցի
Ես էլ քեզ նման խենթ դարձա վստահ:
Բայց հետո կարծես մի խուլ տխրություն
Որ թևածում էր քո հոգու խորքում,
Որպես գալիքիքդ դառը պատմություն
Սկսեց ծորալ նաև իմ հոգում:
Եվ ծանոթ մի ձայն շշնջաց կողքից,
-Մի հուսահատվիր հավերժ պայքարում,
«Հավերժի կտակ»-ն ամեն պահ հիշիր,
Հավերժության պես միշտ մնա կանգուն:
Ու բոցկլտացին աչքերդ մի պահ,
Հայրենի հողն էր նրանցում այրվում,
Խելառ պայքարն էր բոցկլտում վստահ
Հերոս հայորդու քո խենթ աչքերում:
Քեզ ոչինչ մաղթել չկարողացա,
Լոկ ամենաթանկ առողջությունից
Եվ քո սենյակից ես լուռ հեռացա՝
Հագեցած քաջի հերոսությունից:
Առողջություն քեզ, չքնաղ հայորդի,
Հոգուդ պայքարին լուրթ խաղաղություն,
«Հավերժի կտակ»-ն անսանձ վառ պահիր
Այս խլառ կյանքում թե՛ քուն, թե՛ արթուն:
Հեղինակ՝ Հայկ Մկրտչյան