▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետո ի՞նչ, որ Մատեոն հայ է

Իտալիայի հավաքականի եզրային պաշտպաններից` Մատեո Դարմյանը ծագումով հայ է: Հետո ի՞նչ… Հաստատ այս լուրը չի ավելացնելու Իտալիայի հավաքականի երկրպագուների քանակը: Ընդհանրապես, ազգային իդենտիֆիկացիան չի արտահայտվում նրանով, որ ինչ որ մեկին հիշեցնում կամ հուշում ես նրա ով լինելը` տվյալ դեպքում ազգային պատկանելության առումով:

Եթե 24-ամյա խիստ հայկական «անվանմամբ» և արտաքինով երիտասարդը մինչև այսօր չի «բացահայտվել» որպես մեր գենի կրող, ապա առհասարակ, ինչ կարիք կա այս ինֆորմացիան տիրաժավորելը և որպես ավետիս մեզ մատուցելը: Կոնկրետ ինձ համար նա ոչնչով առավել չէ, քան նույն թիմում խաղացող Պիրլոն կամ Բուֆոնը:

Ընդհանրապես վատ զբաղմունք չէ աշխարհի տարբեր ծայրերում ծագումով հայեր գտնելը, սակայն սրանով հանդերձ շատ լավ կլիներ, որ նախևառաջ նրանք ներկայանան որպես հայ և կարիք չլինի այդ փաստը արձանագրելու համար ինչ որ աղբյուրներին հղում անելը:

Գերասիմ Բարսեղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее