Asekose.am-ը շարունակում է ներկայացնել ԵՊՀ-ի Միջագային հարաբերությունների ֆակուլտետում սովորող 18-ամյա Վահե Մադոյանի բանաստեղծությունները: Հիշեցնենք, որ Վահեն Գյումրիից է, սակայն ներկայումս ապրում է Երևանում:
Պետք է կյանքում լինել ստեղծող,
Քարը հացով փոխարինող,
Մարդկանց էլ միշտ ջերմ բարևող:
Մարդկանց բարևել, բայց ոչ պարտքով,
Փոխարենը` այն շնորքով,
Որ միշտ քայլենք պարզ ճակատով:
Պետք է քայլել ոչ թե ոտքերով,
Այլ քայլել է պետք ուղեղով,
Եթե սիրել միայն սրտով,
Բայց թե քայլել` միայն ուղեղով:
Ամեն մարդ ունի նպատակներ,
Բայց մարդ էլ կա, որ չունի ներ,
Ունի լոկ մի նուրբ երազանք,
Որ չդառնա կյանքում պատրանք:
Կյանքը երազ, մարդը երազ
Մենքել կյանքում ապրող մի պարզ
Երևույթ ենք` կյանքի գերի,
Պատրաստ ենք մենք ամենինչի հանուն մեր պայծառ երազների:
Երազ չկա:
Կյանքը նույնպես տեսնում է երազում,
Երջանիկ մարդկանց, երբեք չփորձված,
Տեսնում է մարդկանց` բոլորն ունեն տուն,
Փոքրիկներ չկան սև որբանոցում,
Չի տեսնում մարդկանց`դրամին ծախված,
Մարդիկ չկան հարազատ կորցրած:
Կյանքը նույնպես սիրում է կյանքում,
Իրականը կեղծ չի դառնում,
Երբ երազը ջրին ենք պատմում:
Քայլել է պետք առաջ, առաջ
Թեկուզ դանդաղ, բայց միշտ առաջ:
***
Ներկան գնում է չուզելով,
Իսկ ապագան գալիս պարելով
Ոչ թե լացով, կամ էլ բացով
Ներկայանում է մեծ շուքով:
Գալիս է նա առանց ասել
Ու ստիպում է իր հետ վազել,
Թե լսեցիր, հնազանդ ես
Չլսեցիր դու ծառան ես
Այն ներկայի, որ քիչ առաջ
Ապագային գնաց ընդառաջ,
Որին հանձնի իր գահը հին
Բայց այդ պահին արդեն նորեկին:
Ներկան կանցնի կմնա հուշ,
Կգա ապագան, բայց արդեն ուշ է
Վառել մոմերը հին սենյակի
Քանզի պահակ է այնտեղ քամին,
Ինչը կմարի մեր մոմերը
Ու չի թողնի վառել նորերը:
Հեռանում ենք մենք չուզելով,
Մահ ենք մտնում հող գրկելով,
Մտնում ենք նոր կյանքի շրջան,
Չգիտենք արդյոք կա վառարան,
Որ տաքանանք ձմռանը ցուրտ
Ով գիտի կա այդժամ էլ ցուրտ:
Չգիտենք մենք ինքներս մեզ,
Եկեք գնանք այսօր կրկես,
Կուրախանանք, կզարմանանք,
Բայց թե հանկարծ մենք հասկանանք,
Որ կենդանին մարդուց բարի
Ընդունակ է ավելիին:
Իսկ մենք կարող ենք արդյոք այսօր,
Փոխհատուցել այն կենդանուն,
Որ տվել է ուրախություն`
Չպահանջելով փոխհատուցում:
Ներկան կանցնի, կգա ապագան,
Դա էլ կդառնա ացած ներկան,
Ինչը անցավ մեկ խաղալով, մեկ պարելով,
Մեկ էլ կրկեսում շան հաչոցով:
Նման են իրար կյանք ու կրկես,
Հետաքրքիր, բայց թե հիշես
Կրկես կմնա, կյանքը կանցնի
Պետք չէ լինել մոխիր խարույկի: