Wnews.am-ը գրում է.
«Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը` ընտանիքի, կինոյի և շինարարության մասին», «ForbesWoman» ամսագրի շապիկին Տաթեւիկ Կարապետյանն է, ում հետ ծավալուն հարցազրույց է ունեցել ամսագիրը:
«Սինեմասթար» կինոթատրոնների ցանցի կառավարիչ Տաթեւիկ Կարապետյանը միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրն է: Forbes-ի ցուցակում 26-րդն է, կարողությունը գնահատվում է $4 մլրդ: Նա մանկուց գիտեր, որ աշխատելու է հորը պատկանող «Տաշիր» ընկերությունում: «Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը հեշտությամբ կարող է զրուցել շինարարության մասին: Ինչպե՞ս են նրան պատրաստել ընտանեկան բիզնեսին»,-այսպիսի վերնագիր է ընտրել «ForbesWoman»-ը:
Հայրս միշտ շեշտում էր, որ բիզնեսը մեր համար է ստեղծում, բնական է, որ ես չպետք է ամեն ինչ թողնեի եւ այլ մարդու համար աշխատեի: Սսովորել եմ Լոնդոնի լեզուների դպրոցում եւ Շվեյցարիայի «Le Rosey» ինստիտուտում: Այնուհետ ընդունվել եմ ՌԴ կառավարությանը կից գործող Ֆինանսական համալսարան: Բուհի ընտրության հարցում ազատ եմ եղել և իմ անձնական որոշմամբ եմ այնտեղ ընդունվել: 4-րդ կուրսում ես եկա հորս ընկերություն: Նա ինձ ծանոթացրեց առաջին փոխնախագահին, ով դարձավ իմ ղեկավարը: Ես բիզնեսի վարման բավական լուրջ փորձառություն անցա ոչ թե գրքերով, այլ իրական կյանքում: Իսկ հետո հայրս ասաց՝ ընտրիր: Եվ ես ընտրեցի կինոթատրոնների ցանցը: Հայրս դրական արձագանքեց նաև այս որոշմանս:
Մեզ երբեք ոչ մի հարցում չեն սահմանափակել՝ սկսած մանկության խաղալիքներից , մինչեւ ավելի գլոբալ բաներ: Եթե ուզում ես մի բան, ստացիր, բայց սկզբում հստակ բացատրիր` ինչի համար է քեզ դա պետք: Կարծում եմ ծնողներիս հաջողվել է սովորեցրել են մեզ չկենտրոնանալ նյութական հարցերի վրա եւ գիտակից վերաբերվել դրամին: Ես հիշում եմ այն ժամանակները, երբ մենք շատ համեստ կյանքով էինք ապրում: Ես սովորում էի Կալուգայի հասարակ մի դպրոցում: Ամեն տարի ինձ ու եղբորս ուղարկում էին Հայաստան՝ ամառը տատիկի ու պապիկի մոտ գյուղում անցկացնելու: Ծնողներս միշտ սովորեցնում էին մեզ բոլորին հավասարի պես վերաբերվել, թեպետ մենք միշտ գիտակցում էինք, որ մեր ունեցվածքն ավելի մեծ է, քան մեր տարեկիցների ընտանիքներինը: Մենք դա երբեւէ չենք թաքցրել, ոչ էլ պարծենում էինք դրանով:
Մեր ընտանիքում ընդունված է աշխատել: Դա է մեր կենսակերպը: «Սինեմա սթար» ցանցը հիմնադրվել է 2005-ին: Ես եկա ղեկավարության 2012-ին: Առաջին բանը, որ պետք է անեի՝ ռեբրենդինգն էր: Ռեբրենդինգը բավական բարդ գործընթաց է ցանկացած ընկերության համար հայրս շատ լավ հասկանում էր դա եւ աջակցեց ինձ: Անհրաժեշտություն կար ժամանակին համընթաց քայլել:
Ես ֆիլմերը դիտում եմ բոլորի հետ, կարծում եմ, իմ աշխատակիցներն այնքան էլ չեն սիրում, երբ ես կինո եմ գնում, քանի որ ամեն անգամ նրանց մատնացույց եմ անում բոլոր թերությունները` օդափոխությունն է աղմկում, ինչ որ բան է պոկվել: Չեմ կարողանում կինո գնալ որպես հասարակ հանդիսատես: Նույնիսկ ճանապարհորդությունների ժամանակ ուշադրություն եմ դարձնում այլ երկրների կինոթատրոններում ինչ սարքավորում է դրված, ինչպիսի էկրաններ են եւ այլն:
Ամուսինս ինձ առաջին անգամ տեսնելով` ասաց, որ ես հաստատ իր կինն եմ դառնալու: Ծիծաղեցի բայց, փաստորեն, նա կատակ չէր անում, եւ մենք արդեն 6 տարի է` ինչ ամուսնացած ենք: Ամեն երկու-երեք ամիսը մեկ մի որեւէ տեղ գնում ենք ընտանիքով, հիմա մեզ է միացել նաև որդիս : Տանը մենք ակտիվ քննարկում ենք մեր աշխատանքը: Այն մեր համար հոբբի է՝ մենք մեր գործը սիրում ենք (Տաթեւիկի ամուսինը նույնպես աշխատում է «Տաշիր» ընկերությունում):
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում