Մեր հայկական հեռուստաալիքներից շատերը չունեն հեռուստադիտողի նկատմամբ հարգանք:
Նրանք նպաստում են Հայ ազգի դեգեներատացմանը: Նման մտածողությունը միայն դրան է տանում:Ժողովուրդն էլ է անտարբեր այս ամենի նկատատմամբ:
Այդ անտարբեր հայացքների պատճառով է հենց այն, որ ներկայումս մեզ հրամցնում են այն, ինչ ուզում են:Արդյունքում շղթայական կապով ստացվում է այնպես, որ առաջարկն է կրկին ստեղծում պահանջարկ, իսկ պահանջողները (ժողովուրդ) նստում են իրենց բազկաթոռին ու ասում. <<թե, հա ինչ նայեմ, որ ուրիշ բան չկա>>: Վաղը, որ սոված մնաք` կասեք. <<,հա ինչ անեմ որ հաց չկա>>:Ընդհանուր առմամբ ունենք վատ հեռուստատեսութություն և խոսքի, և ոճի, և թեմաների, և մասնակիցների առումով, բայց ամեն ինչ ժխտելն ու բացառելը չի նպաստում վիճակի լավացմանը։ Կան լավ ու դիտարժան հաղորդումներ, որոնք պետք է նայել գնահատել, որպեսզի պահպանվի ու շարունակվի։
Ուզում եմ մեջբերել Հենրիկ Մալյանի «Երկխոսություն երրորդի համար» գրքից մի փոքր հատված:
« Դիտողը և ստեղծագործողը պայման են կապում: Ստեղծագործողը առաջարկում է.«Արի՛ քեզ խաբեմ:» Դիտողը համաձայնվում է. «Խնդրե՛մ, խաբի՛ր ինձ այնպես, որ իմ սրտի, իմ հոգու, իմ ուղեղի և իմ զգայարանների վրա ազդես, որ ինձ հուզես, վարակես, ծիծաղեցնես, զայրացնես, բարկացնես, ուրախացնես, վերափոխես… Վերափոխես այնպես, որ ես ուրիշ տրամադրություն ունենամ, ես ուրիշ լինեմ, այլ կերպ նայեմ աշխարհին…»
Հ.Գ. Լավ խաբված ենք:
Ֆեյսբուք