▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում աշխատանք չկա, բայց ամռանը բոլորը ձգտում են հանգստանալ...

Ինչպես փչացնել հասարակական կյանքը (որպես ուղեցույց չընդունե՛լ)

Ինչպես փչացնել հասարակական կյանքը
(որպես ուղեցույց չընդունե՛լ)
Մարդու կյանքը նրա գործունեությունն է: Մարդու կյանքը ոչ թե պարզապես նրա գործունեության արդյունքն է, այլ կյանքը հենց գործունեությունն է: Դրա համար էլ պարապուրդի մատնված հասարակություններն արագ խեղաթյուրվում են, կորցնում են արժեհամակարգը, քանի որ մարդու գործունեությունն է ամեն ինչի արժեքը ցույց տալիս, իսկ զանգվածային անգործության պայմաններում արժեքների արժեքը չի հասկացվում, չի արտահայտվում, չի երևում, քանի որ գործունեությունը ենթադրում է հարաբերություն մարդ-մարդ, մարդ-հասարակություն և մարդ-աշխարհ մակարդակներում: Դրանք բոլորն իմաստավորվում են, եթե կա գործունեություն:
Հետևաբար, մարդու /հասարակության/ կյանքը փչացնելու ամենաարդյունավետ ձև մարդու գործունեության սոցիալական բաղադրիչը կամ բովանդակությունն արժեզրկելն է: Եթե ուսուցիչը, դասախոսը, ոստիկանը, պատգամավորը և մյուսներն աշխատեն հանուն սերնդի, այլ ոչ թե որովհետև այս պահին ավելի լավ աշխատանք չկա, ու մարդիկ հասկանան այդ վերաբերմունքը, զգան, որ նա այդ աշխատանքային հարաբերություններում հոգի, սիրտ, նյարդ ու ջանք է դնում, ապա կգնահատեն նրա աշխատանքը, և աշխատանքն՝ առհասարակ:
Ուրեմն, պետք է արժեզրկել աշխատանքը, նախ՝ ֆինանսապես: Եվ որքան ավելի մեծ նշանակություն ունի աշխատանքը հասարակության համար, այնքան ավելի ցածր պետք է լինի դրա վարձատրությունը՝ մանկապարտեզում և դպրոցում աշխատավարձերը դրա ապացույցն են:
Արժեզրկելու հաջորդ քայլը աշխատանքն անհնարին և անիմաստ դարձնելն է: Անհնար է լավ աշխատել 70 հոգանոց լսարանում և անհնար է հետևել, որ չարտագրեն: Դրանց գումարած պետք է անընդհատ նոր առարկաներ ու չափորոշիչներ ներմուծել, որ աշխատողը չհասկանա ու չհասցնի էլ կողմնորոշվել, թե ինչպես է պետք աշխատել: Արդյունքում աշխատողը կսկսի աշխատել ոչ թե դիմացինի, այլ՝ միայն իր համար, իր բարեկեցության համար:
Արժեզրկման վերջին փուլը սոցիալական հաբարերություններում ոչ թե «մարդ - մարդ», այլ «մարդ - իր նպատակ» ձևաչափի հաստատումն է, այսինքն՝ մարդու գործունեության հասցեատերը դառնում է ոչ թե հասարակությունը, որում մարդ ապրում է, այլ միայն իր անձնական նպատակը. մյուս մարդիկ տվյալ դեպքում դառնում են միջոց, նպատակի իրականացման միջոց, այլ կերպ ասած, սկսում են ընկալվել հիմնականում որպես փողի աղբյուր:
Արդյունքում ունենք այն, ինչ ունենք. վարորդի համար մարդը մարդ չէ, այլ՝ հարյուր դրամ, բժիշկի համար վատառողջ մարդը մարդ չէ, այլ «հարյուր հազարանոց հիվանդ», ոստիկանի համար օրենք խախտողը օրինախախտ վարորդ չէ, եթե վճարունակ չէ, դպրոցի համար աշակերտը ուսման կարիք ունեցող չէ, այլ՝ գլխաքանակ նախարարությունից գումար ստանալու համար, բուհի համար ուսանողը մասնագետ դառնալու կարիք ունեցող անձ չէ, այլ՝ վարձ վճարող մեկը ընդամենը:
Ի՞նչ է տեղի ունենում. դպրոցը ոչ թե ասում է, որ կրթություն տալն իմ պարտականությունն է, այլ ասում է, որ կրթություն ստանալը սովորողի ցանկությունն է: Բուհը ոչ թե ասում է, որ մասնագետ պատրաստելն իր պարտականությունն է, այլ ասում է, որ մասնագետ դառնալն ուսանողի ցանկությունն է, չի ուզում, թող չդառնա: Եվ այլն:
Մարդ այլևս հասարակության նպատակը չէ: Մարդը դադարեց լինել բարձրագույն արժեք: Արժեք դադարեց լինել նաև աշխատանքը՝ մարդու ամենամարդկային բնութագրիչներից մեկը: Դրա փոխարեն սկսեց արժևորվել զվարթ կյանքը, պարապությունը, հաճելի ժամանցը, աննպատակ ապրելը:
Հ.Գ. Հայաստանում աշխատանք չկա, բայց ամռանը բոլորը ձգտում են հանգստանալ... ինչի՞ց են հանգստանում: Արդեն պարապությունից ու աննպատակ ապրելուց են մարդիկ հոգնում: Իսկ պարապությունը բոլոր հնարավոր մեղքերի (մարդկայինի խեղաթյուրված դրսևորումների) ամենաբարենպորպես ուղեցույց չընդունե՛լ)

Մարդու կյանքը նրա գործունեությունն է: Մարդու կյանքը ոչ թե պարզապես նրա գործունեության արդյունքն է, այլ կյանքը հենց գործունեությունն է: Դրա համար էլ պարապուրդի մատնված հասարակություններն արագ խեղաթյուրվում են, կորցնում են արժեհամակարգը, քանի որ մարդու գործունեությունն է ամեն ինչի արժեքը ցույց տալիս, իսկ զանգվածային անգործության պայմաններում արժեքների արժեքը չի հասկացվում, չի արտահայտվում, չի երևում, քանի որ գործունեությունը ենթադրում է հարաբերություն մարդ-մարդ, մարդ-հասարակություն և մարդ-աշխարհ մակարդակներում: Դրանք բոլորն իմաստավորվում են, եթե կա գործունեություն:

Հետևաբար, մարդու /հասարակության/ կյանքը փչացնելու ամենաարդյունավետ ձև մարդու գործունեության սոցիալական բաղադրիչը կամ բովանդակությունն արժեզրկելն է: Եթե ուսուցիչը, դասախոսը, ոստիկանը, պատգամավորը և մյուսներն աշխատեն հանուն սերնդի, այլ ոչ թե որովհետև այս պահին ավելի լավ աշխատանք չկա, ու մարդիկ հասկանան այդ վերաբերմունքը, զգան, որ նա այդ աշխատանքային հարաբերություններում հոգի, սիրտ, նյարդ ու ջանք է դնում, ապա կգնահատեն նրա աշխատանքը, և աշխատանքն՝ առհասարակ:Ուրեմն, պետք է արժեզրկել աշխատանքը, նախ՝ ֆինանսապես:

Եվ որքան ավելի մեծ նշանակություն ունի աշխատանքը հասարակության համար, այնքան ավելի ցածր պետք է լինի դրա վարձատրությունը՝ մանկապարտեզում և դպրոցում աշխատավարձերը դրա ապացույցն են:Արժեզրկելու հաջորդ քայլը աշխատանքն անհնարին և անիմաստ դարձնելն է: Անհնար է լավ աշխատել 70 հոգանոց լսարանում և անհնար է հետևել, որ չարտագրեն: Դրանց գումարած պետք է անընդհատ նոր առարկաներ ու չափորոշիչներ ներմուծել, որ աշխատողը չհասկանա ու չհասցնի էլ կողմնորոշվել, թե ինչպես է պետք աշխատել: Արդյունքում աշխատողը կսկսի աշխատել ոչ թե դիմացինի, այլ՝ միայն իր համար, իր բարեկեցության համար:

Արժեզրկման վերջին փուլը սոցիալական հաբարերություններում ոչ թե «մարդ - մարդ», այլ «մարդ - իր նպատակ» ձևաչափի հաստատումն է, այսինքն՝ մարդու գործունեության հասցեատերը դառնում է ոչ թե հասարակությունը, որում մարդ ապրում է, այլ միայն իր անձնական նպատակը. մյուս մարդիկ տվյալ դեպքում դառնում են միջոց, նպատակի իրականացման միջոց, այլ կերպ ասած, սկսում են ընկալվել հիմնականում որպես փողի աղբյուր:

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք. վարորդի համար մարդը մարդ չէ, այլ՝ հարյուր դրամ, բժիշկի համար վատառողջ մարդը մարդ չէ, այլ «հարյուր հազարանոց հիվանդ», ոստիկանի համար օրենք խախտողը օրինախախտ վարորդ չէ, եթե վճարունակ չէ, դպրոցի համար աշակերտը ուսման կարիք ունեցող չէ, այլ՝ գլխաքանակ նախարարությունից գումար ստանալու համար, բուհի համար ուսանողը մասնագետ դառնալու կարիք ունեցող անձ չէ, այլ՝ վարձ վճարող մեկը ընդամենը:

Ի՞նչ է տեղի ունենում. դպրոցը ոչ թե ասում է, որ կրթություն տալն իմ պարտականությունն է, այլ ասում է, որ կրթություն ստանալը սովորողի ցանկությունն է: Բուհը ոչ թե ասում է, որ մասնագետ պատրաստելն իր պարտականությունն է, այլ ասում է, որ մասնագետ դառնալն ուսանողի ցանկությունն է, չի ուզում, թող չդառնա: Եվ այլն:

Մարդ այլևս հասարակության նպատակը չէ: Մարդը դադարեց լինել բարձրագույն արժեք: Արժեք դադարեց լինել նաև աշխատանքը՝ մարդու ամենամարդկային բնութագրիչներից մեկը: Դրա փոխարեն սկսեց արժևորվել զվարթ կյանքը, պարապությունը, հաճելի ժամանցը, աննպատակ ապրելը:

Հ.Գ. Հայաստանում աշխատանք չկա, բայց ամռանը բոլորը ձգտում են հանգստանալ... ինչի՞ց են հանգստանում: Արդեն պարապությունից ու աննպատակ ապրելուց են մարդիկ հոգնում: Իսկ պարապությունը բոլոր հնարավոր մեղքերի (մարդկայինի խեղաթյուրված դրսևորումների) ամենաբարենպաստ պայմանն է:

Մովսես Դեմիրճյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее