Բոլորովին պատահական չէր ,որ սաքսֆոնահարի և դաշնակահարի ընտանիքում ծնված Մարկ Ալեքսը ընտրեց հենց արվեստի բնագավառը: Առաջին քայլերը թատերարվեստում էին,հետո արդեն` երգարվեստ:
-Առաջինը ով տեսավ իմ մեջ դերասանական ունակություններս՝ տատիկս էր: Նա իմ ձեռքից բռնեց ու տարավ դեպի թատրոնի անծայրածիր աշխարհը: Նրա շնորհիվ ես սիրահարվեցի թատրոնին: Տատիկս այն մարդն էր,որ միշտ օգնում ու խրախուսում էր ինձ: Նա նկատում էր իմ մեջ այնպիսի բաներ,որ ոչ ոք չէր տեսնում,-պատմում է Մարկը:
12 տարեկանում Մարկը խաղաց իր առաջին դերը, որն էլ դարձավ նրա այցեքարտը և մեծ ուղիներ բացեց դեպի Դրամատիկան թատրոն: Արդյունքը եղավ այն,որ հետագայում Մարկը ընդունվեց Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ: Սակայն Մարկին մեկ այլ փորձություն էր սպասվում: Ունենալով հզոր ձայնային տվյալներ, նա սկսեց ուժերը փորձել նաև երգի ասպարեզում: Եվ ինչպես ասում են՝ երգի ելևէջները ավելի զորեղ գտնվեցին ու նա դերասանական արվեստը փոխարինեց երգարվեստով: Ոգեշնչման աղբյուր հանդիսացան աշխարհհահռչակ լեգենդներ Մայքլ Ջեքսոնը և Ուիթնի Հյուսթոնը:
-Սկսեցի աշխատել գիշերային ակումբներում: Բայց լինելով հոգով արտիստ մտածում էի,որ այլևս հանդիսատեսին չես կարող գրավել միայն երգելով,որքան էլ որ հզոր ձայն ունենաս: Պետք էր շոու,որ հանդիսատեսը քեզ հիշեր ու ճանաչեր:Այսինքն` պետք էր միախառնել իրար դերասանական արվեստն ու երգարվեստը,- մի առիթով ասել է երգիչը:
Մարկի հետ մեր զրույցը սկսեցինք հենց այս նոտայից ,թե ի՞նչպես եղավ, որ ամենազոր թատոնի բեմին՝ փոխարինելու եկավ երգարվեստի բեմը:
-Յուրաքանչուր մարդու կյանքում գալիս է մի պահ,երբ մարդը սկսում է փնտրել իր իրական կոչումը:Իմ փնտրտուքները սկսվեցին 13 տարեկանից,երբ ընդունվեցի թատրոն:Մինչև 18 տարեկան երազում էի դառնալ դերասան: Հետևելով երազանքիս` ընդունվեցի թատրեական ինստիտուտ: Բայց երգը անընդհատ ինձ հետապնդում էր,քանի որ երաժիշտների ընտանիքում էի ծնվել,ու երգի ՙ<<գեները >> ավելի զորեղին: Թատրոնը շատ եմ սիրում,բայց երաժշտությամբ ապրում եմ :
-Մարկ, այսօր ապրում և աշխատում ես Մոսկվայում,ի՞նչու որոշեցիր կարիերադ շարունակել հայրենի սահմաններից դուրս,առավել ևս այն դեպքում,երբ ասում էին,որ գիշերային ակումբում երգելու ժամանակ վատ գումար չէիր վաստակում:
- Այո, ես երկար տարիներ աշխատում էի երևանյան ակումբներում,բայց այդպես երկար շարունակվել չէր կարող: Այդ ամբողջ ժամանակահատվածում մնացի հավատարիմ ինքս ինձ:Երգեցի ու հանդիսատեսի դատին ներկայացրեցի միայն որակյալ երաժշտություն՝ ինձ հոգեհարազատ ոճում՝ Jazz,Blues,Soul :Կատարում էի աշխարհահռչակ երգիչներ՝ Ռեյ Չարզի, Ուիթնի Հյուսթոնի, Մայքլ Ջեքսոնի,Սթիվի Ուանդերի երգացանկից երգեր: Երբեք չփորձեցի անել այն, ինչ անում են բոլորը: Ես չեմ ափսոսում ակումբային ձևաչափում իմ աշխատած տարիների համար ,քանի որ ձեռք բերեցի փորձ,ճանաչեցի ինքս ինձ,և ավելի քան վստահ ընդունեցի այս որոշումը,որ կարիերաս պետք է շարունակեմ դրսում: Դժվարություններն այժմ անցյալում են ու ես ամուր կանգնած եմ իմ ոտքերի վրա:
-Բայց մի տեսակ նեղացած ե՞ք խոսում,ձեր ճանապարհը, ինչ որ մեկը փորձել է՞ փակել:
-Միջակությունները ցավոք սրտի լինում են միշտ ագրեսիվ ու չար.....(բազմանշանակ ժպտում –խմբ.)Ես նեղացած չեմ,ես հիասթափված եմ ու չեմ պատրաստվում լինել մի շրջապատում,որտեղ արվեստագետին կրթում է հասարակությունը, և ոչ թե արվեստագետն է կրթում հասարակությանը: Գարեգին Նժդեհն ասում էր. <<Եթե ուզում ես գուշակել մի ժողովրդի ապագան,պետք է նայես նրա արվեստին ու մշակույթին>> : Ցավոք, մենք ունենք ռեստորանային մակարդակ: Ադրբեջանական ելևէջներով ու թուրքական վայնասուններով հարուստ <<մշակույթը>> ինձ համար չէ:Ես գեղեցիկի կողմնակից եմ:
-Բայց նույն Ռուսատանում էլ ամեն ինչ այնքան որակյալ ու բարձր մակարդակի վրա չի գտնվում:
-Համաձայն եմ ,բայց այնտեղ կա լայն հնարավորոթյուն և ինքնադրսևորվելու անսահմանափակ դաշտ...Մոսկվան ունի իր չափանիշները և դա արդեն իսկ լավ է: Ցավոք Հայաստանում չափանիշը հարսանեկան ու <<քեֆի>> չափանիշն է...: Արժեքային համակարգը խախտված է,որն ինձ համար չէ:
-Բայց Ռուսաստանում կայանալն ու ճանաչում ձեռք բերելը այնքան էլ հեշտ չէ,եթե չասենք դժվար: Այդ մեծ շուկայում ինչով ե՞ք զարմացնելու, որն է՞ լինելու ձեր խոսքը:
-Ես երբևէ չեմ վախեցել դժվարություններից: Յուրաքանչյուր արվեստագետ անցնում է դժվար ու նույնիսկ դաժան ճանապարհ: Ես ամենաբարդ ճանապարհը կարծում եմ անցել եմ այն ժամանակ, երբ երգում էի ակումբներում:Ես գտել եմ իմ կոչումը և վստահ քայլերով գնում եմ առաջ:
- Մարկ մի տեսակ չգրված օրենք է դարձել ,ովքեր հեռանում են երկրից սկսում են ասել, որ Հայաստանում երգարվեստի բնագավառում ռեստորանային մակարդակ է, պրոֆեսիոնալները մղվել են հետին պլան և այլն:Բայց երբեմն նկատում ենք,որ այդ անձիք հայրենիքում պարզապես հաջողության չեն հասնում և իրենց քայլը արդարացնելու համար սկսում են նման կերպ արտահայտվել:
-Դուք ինքներդ Ձեր հարցին պատասխանեցիք,Հայաստանում ռեստորանային մակարդակ է:Եվ բացարձակ համաձայն չեմ ձեր կարծիքի հետ,քանի որ դուք ոչ թե հարցնում ե՞ք,այլ կարծիք եք արտահայտում : Ես մաքսիմալիստ եմ,արվեստը սահմաններ չունի ,իսկ Հայաստանը շատ փոքր է: Մեկ բան ևս:Եթե դրսում մեկը հաջողության է հասնում, մենք միանգամից բարձրաձայնում ենք,որ նա հայ է,որ ազգանունը ՙՙ<<յան>>- ով է:Սկսում ենք նրան մեծարել,նրա արմատներն ուսումնասիրել և այլն: Եվ դա հաճախ անում են այն դեպքում, երբ նույն արտիստը տարիներ առաջ չէր գնահատվում հայրենիքում:Բայց, հավատացեք ,ես ցավով եմ դա ասում.... և քննադատությունը ցավի արդյունք է: Հայաստանն իմ սրտում է,բայց ոչ ձեռքերում՝այլապես ես շատ բան կփոխեի:
-Մարկ ,ի դեպ այսօր մոդայիկ դարձել այն, որ դրսում գտնվող արտիստները մասնակցում են Հայաստանում անցկացվող երգի մրցույթ- ֆառատոնների.<<Հայաստանի ձայն>>, <<Սուպերսթար>>, ՙՙ <<X ֆակտոր>> և այլն: Հնարավոր է՞ ձեզ տեսնել այդ ֆորմատում:
-Բնականաբար ոչ,քանի որ երբեմն ժյուրի կազմում տեսնում ես այնպիսի մարդկանց, որոնք իրենք ունեն շատ բան սովորելու:Ու այստեղ խոսել պրոֆեսիոնալիզմի մասին,կարծում ավելորդ է, եթե չասեմ անիմաստ: Այս դաշտը նույնպես մոնոպոլիզացված և մի քանի մարդ է որոշում կայացնում: Այնպես, որ պետք չէ խոսել այդ ծրագրերի մասին,այլ դրա փոխարեն կխոսեմ իմ պլանների մասին:
-Խոսենք ձեր պլանների մասին՝գիտեմ ,որ այս պահին աշխատում եք Yan’s Պրոդաքշնի հետ,ու տպավորությունը է ,որ Պրոդաքշնը մեկ հարկի տակ հավաքել է հայրենիքից մեկնած արտիստներին:
-Դա այդպես չէ,քանի որ Yan’s պրոդաքշնը աշխատում է նախ և առաջ շնորհալի մարդկանց հետ ,անկախ ազգությունից:Եվ ամենակարևորը այստեղ որակն է առաջին գրավականը:Իսկ այստեղ հայտնվեցի,քանի որ հրավերք ստացա իմ վաղեմի ընկեր Էդգար Բաբայանից ,ու հետ վաղուց կապ չկար: Հրավերքն ընդունեցի ու մենք սկսեցինք աշխատել: Ինձ մոտ այժմ մի նոր շնչառություն է բացվել: Yan’s պրոդաքշնի հետ առաջիկայում մեր աշխատանքի արդյունքները ավելի շոշափելի կլինեն:Կվերսկսվեն համերգներն ու հյուրախաղերը: Նոր ձայնասկավառակ կթողարկվի: Ի դեպ նշեմ,որ ես դեռ 1998 թ-ից հյուրախաղերով հանդես եմ եկել ՌԴ-ավելի քանի 20 քաղաքներում,եղել եմ նաև Գերմանիայի Հանովեր և Ֆրանկֆուրտ քաղաքներում:
-Իսկ հայրենիքու՞մ,թե այնքան հիասթափված ե՞ք,որ անգամ համերգներով չեք ուզում հանդես գալ:
-Ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը,բայց հավատացեք, Հայաստանն իմ սրտում է,բայց ոչ ձեռքերում՝այլապես ես շատ բան կփոխեի:
Հեղինակ`
Անի Հարությունյան