Հայ ժողովրդին թալանելու հերթը հասել է բջջային օպերատորներին. Բանն այն է, որ տևական ժամանակ է, ինչ մեր կառավարությունը կարողանում էր գլուխ գովել, որ Հայաստանում բջջային կապի սակագներն ամենաէժանն են տարածաշրջաում և դա իսկապես այդպես էր, առկա բազմաթիվ փաթեթների մեջ մենք կարող էինք հանգիստ ընտրել մեզ ամենահարմարը, օրինակ ես ընդամենը ամսեկան 3500 դրամով խոսում եմ 1000 րոպե Beeline, 100 այլ ցանցեր և 150 մբ ինտենետ:
Ընդունենք, որ սրանից լավ առաջարկներ էլ կան: Բայց հիմա արդեն բջջային օպերատորները սկսել են կիրառել մի հնարք, որը նրանց թույլ կտա էականորեն ավելացնել իրենց շահույթը, խոսքս այն մասին է, որ արդեն հնարավոր է օրինակ vivacell- ի համար ունենալ, բայց իրականում լինել Beeline- ի բաժանորդ, այլ կերպ ասած` քեզ զանգող մարդը, տեսնելով որ քո համարն, օրինակ 094- ով է, կզանգահարի իր ունեցած նույն օպերատորի համարով, ինչը մի քանի անգամ էժան, երբեմն նաև անվճար է լինում, իսկ այլ օպերատորից զանգելը` բնականաբար ավելի թանկ:
Ես կարծում եմ, որ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը պետք է ընդունի այս գործը վարույթ և պետությունը պետք է ստիպի օպերատորներին, որպեսզի վերջիններս տարբերակող բան մտածեն, ինչը չի շփոթեցնի բաժանորդներին: