▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավատում ես կամ չես հավատում. Վե՛րջ...

Հիշում եք, սովետի թվերին քաղաքում լուր էր տարածվում, թե այսինչ վայրում հայտնվել է Հիսուս Քրիստոսը: Պարտադիր ամեն տարի մի տեղում երեւում էր Քրիստոսը. մի տարի՝ Չարբախում, մյուս տարի՝ չգիտեմ՝ 3-րդ մասում, էն մյուս տարի՝ Նոր Արեշում կամ Կայարանում, հաջորդ տարի՝ Սարի թաղում...
Ու երեւանցիները վազելով գնում էին նշված հասցեով, հերթ էին կանգնում, որ տեսնեին ,,պատի վրայի Քրիստոսին,,:
Արդեն, բոլորը գիտեին, թե ում տանն է հայտնվել Քրիստոսը: Լավ հիշում եմ, մեկ ասում էին՝ Սաքոյենց պատի վրա է, մեկ՝ Վարդուշենց կուխնյայի պատին է, մեկ՝ Ասյա տոտայենց սպալնյայի պատին է...
Մարդիկ հավատում ու ժամերով հերթ էին կանգնում նրանց բակերում կամ շենքերի մուտքերի առաջ:
Մեր հարեւաններն էլ անպայման բանուգործ թողած գնում էին տեսնելու Հիսուսին, ու նրանցից շատերը լաց լինելով, ուռռած աչքերով հետ էին վերադառնում ու պատմում էին, պատմում, ինչից ոչինչ չէի հասկանում...Վերջը ինչ? են տեսել, տեսել են, թե չեն տեսել, քանի որ մեր հարեւանների մեջ կային մարդիկ, ովքեր անկեղծորեն ասում էին՝ ,,,Ես բան էլ չտեսա...հա..ասեցին, նայի, էէէէ՜ն պատալոկի տակից մի քիչ ձախ նայի, հենա Քրիստոսի ոտն ա, բայց ես ոչ մի բան էլ չտեսա,,:
Բոլորը թարս էին նայում էս անկեղծ մարդուն ու ասում էին. ,,Այ, կնիկ, մի քիչ Աստծուց վախեցի, էլի...ոնց չտեսար, բա մարդ էդքան էլ նամարդ կլինի?,,:

Հիմա այստեղ առատորեն տարածվող սիրուն-սիրուն նկարները, որ տեսնում եմ, մեր այն սթափ հարեւանների նման ոչինչ չեմ տեսնում...
Հավատում ես, կամ` չես հավատում: Վե՛րջ:

 

 

Կիմա Եղիազարյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее