▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատուկջոկատայիններն՝ Եռյակի աչքը վախեցնելու համար էին

Երեկ, երբ Հանրապետության հրապարակում ցույց էին անում առևտրականները, մի պահ երևացին հատուկջոկատայինները:
Իհարկե, նրանք գործի չդրվեցին, որովհետև իրավիաճակը վերահսկելի դարձավ առանց նրանց մասնակցության:
Ես մասնագետ չեմ, բայց համարձակվում եմ պնդել, որ ի սկզբանե հատուկջոկատայինների մուտքը Հանրապետության հրապարակ այլ նպատակ է հետապնդել: Ի վերջո, հասկանալի է, որ մի քանի հարյուր առևտրականի ցրելու համար՝ ոչ հատուկ ջոկատ է պետք և ոչ էլ՝ հատուկ միջոցներ:
Ենթադրում եմ, որ հատուկջոկատայինները բերվել էին, որպեսզի հոգեբանորեն ազդեն հասարակության այլ խմբերի ու կուսակցությունների վրա, որոնք օր ու մեջ խոստանում են, որ հոկտեմբերի 10-ից Հայաստանում հեղափոխական ալիք է լինելու:
Այդ խոստումներին իշխանությունը պատասխանեց կոնկրետ տեսարանով...

 

Սուրեն Սուրենյանց 

Լուսանկարը` galatv.am-ի

Տեսանյութն` 1in.am -ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее