Ապրիլի 12-ին մայրաքաղաքում անցկացվող համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում վարչական բոլոր շրջաններում լվացվում և մաքրվում են երևանյան արձանները:
Աշխատանքները կազմակերպվել են ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հետ համատեղ: Աշխատանքները պատշաճ կերպով կատարելու նպատակով ներգրավվել է ավելի քան 650 աշխատակից:
Հատուկ տեխնիկայով լվացվում և մաքրվում են նաև եկեղեցիների գմբեթներն ու խաչերը:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը մեկնարկել է փոքրիկ երևանցիների կողմից անկացված համահունչ ֆլեշմոբ: