Նախօրեին՝ կեսօրից հետո, Հալեպի տարբեր շրջաններում ՝ հատկապես հայաշատ թաղամասերում, հրասանդներ են արձակվել: Ռմբակոծության թիրախ են դարձել հատկապես Թելեֆոն Հաուայի, Սուլեյմանիե, Ազիզիե, Ժիտեյտե, Ժալա և Նոր գյուղ շրջանները: Տեղեկանում ենք «Բերիո նյուզ»-ի ֆեյսբուքյան էջից: Հրասանդներից մեկն ընկել է Սուլեյմանիե շրջանի Հաժ Հապիպ թաղամասի հայերից մեկի բանկարանի վրա, ինչի արդյուքնում՝ հրդեհ է բռնկվել:
Բարեբախտաբար, վիրավորներ և զոհեր չկան: Ռազմական ընդհարումները ևս սաստկացել են: Անվտանգության նկատառումներով՝ Հալեպում փակվել են առևտրի սրահները: