«Բրյուսովի համալսարանում մարդը` Գյուրջինյան Դավիթը, փակում է մի ամբողջ ամբիոն` փիլիսոփայության ամբիոնը, որպեսզի ամբիոնի վարիչին աշխատանքից ազատի: Ասել եմ, նորից եմ կրկնում, եթե պետական համալսարանի պարագայում մենք գործ ունենք միայն քաղաքական հետապնդման հետ, ապա Բրյուսովի համալսարանում մենք գործ ունենք և քաղաքական, և անձնական հետապնդման հետ: Մի օրինակ բերեմ` էս պահի դրությամբ Բրյուսովի համալսարանում չեն աշխատում բոլոր այն մարդիկ, ովքեր 2 տարի առաջ Դավիթ Գյուրջինյանին չեն ընտրել ռեկտորի պաշտոնին: Չկա մի մարդ, որ նրան չի ընտրել ու հիմա աշխատում է: 7 տարի առաջ հայագիտության ամբիոնի վարիչի թեկնածությունն էր դրել մարդը: Եղան մարդիկ, որ, բնականաբար, նրան չընտրեցին և ինքը չընդունվեց ամբիոնի վարիչ: Այսօր այն մարդիկ, ովքեր 7 տարի առաջ նրան չեն ընտրել, չեն աշխատում համալսարանում: Սա նրա համար եմ ասում, որ պատկերացնեք նրա փոքրոգության աստիճանը: Միայն վերջին մեկ տարում այս համալսարանում աշխատանքից ազատվել է 59 աշխատակից` աշխատակազմի 20 տոկոսը»,- այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում փաստեց Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը: *** |
«Իմ օրինակը բերեմ` 2 տարի առաջ, երբ որ հեռացվեցի ԵՊՀ-ի քաղաքագիտության ամբիոնից, ուղղակի վերցրեցին ուսումնական պլանից հանեցին քաղաքագիտության բաժնում «Եվրասիական ինտեգրացիոն գործընթացները և համաշխարհային քաղաքականությունը» առարկան: Պատկերացրեք, այսօրվա քաղաքագետները չեն անցնում համաշխարհային քաղաքականություն միայն նրա համար, որ ես չդասավանդեմ համալսարանում: Ուրիշ բան, եթե գոնե այլ մասնագետ մտներ, դասավանդեր»,- այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում նշեց Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը: |
***
Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը ներկայացրեց ՀՀ բուհական համալսարանում տիրող այն «ողբերգությունը, որը սկսվել է դեռ 2-3 տարի առաջ և գագաթնակետին է հասել հենց այս ուսումնական տարում»: «Մի շարք դասախոսներ հնարավորություն չեն ունենալու զբաղվել իրենց սիրած գործով, իսկ նրանք դասավանդում էին ոչ թե գումարի համար, այլ որովհետև իրենց գործի նվիրյալներն էին,- նշեց Ցոլակ Ակոպյանը` թվելով մի քանիսի անունները,- Աբրահամ Գասպարյան, Մենուա Սողոմոնյան, Խաչիկ Գալստյան, ձեր խոնարհ ծառա` Ցոլակ Ակոպյան, Աստղիկ Ավետիքյան, Արմեն Ավետիսյան, Նաիրի Հոխիկյան, Դավիթ Սարգսյան, Նատալյա Խաչատրյան, Հակոբ Մադոյան, Էդգար Ղազարյան.... Այս ցանկը ես կարող եմ շատ երկար շարունակել: Սա խայտառակություն է: Եթե նույնիսկ նախորդ տարիներին եղել են հետապնդումներ, բայց ոչ երբեք` նման ապօրինություններ: Այսօր իրականում գործ ունենք լիարժեք ապօրինության, անբարոյականության հետ: Էս մարդիկ, որոնց անունները ես տվեցի, բոլորը մի բանի համար են այսօր զրկված համալսարան մտնելու հնարավորությունից. նրանք սիրում են իրենց հայրենիքը և չեն հրաժարվում Արցախից»: |