▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլենդելում երկու հայ քույրեր ձերբակալվել են թմրանյութերի պատճառով

 

«Glendale News-Press» թերթը հաղորդում է, որ Գլենդել քաղաքում քույրեր 19-ամյա Թալին և 23-ամյա Թենի Խոսրովյանների բնակարանում թմրանյութերի պահպանման մեղադրանքով խուզարկություն է անցկացվել:  Ոստիկանները հատնաբերել են հերոին հիշեցնող նյութ, ինչպես նաև Թենի Խոսրովյանին պատկանող բջջայինում թմրանյութերի վաճառքը հաստատող տեքստային հաղոդագրություններ:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ հայ քույրերը խուզարկման  պահին թմրանյութի ազդեցության տակ են եղել: Թալին Խոսրովյանը 35 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել, սակայն Թենիին չի թույլատրվել գրավ վճարել, քանի որ վերջինս դեռ ամիսներ առաջ կրկին թմրանյութերի պատճառով ձերբակալվել էր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее