Կին ասելիս,մեկ էլ մտքիս,
Ծուռ մտքեր են թևածում...
Մի բերկրանք է բարուրում ինձ,
Մի անհագուրդ ցանկություն:
Մոռանում եմ,թե ով եմ ես,
Աշխարհը էս,մարդկություն,
-Տո,-ասում եմ,-Ոնց չգժվես
Էդ մոգական հեքիաթում:
Դե լա~վ,ասենք խելառը ես,
Դուք` իմաստուն հանրություն,
Ասեք,ուրիշ ինչ առավել
Բան եք գտել էս կյանքում,
Քան երկնային էդ էակի
Մի փունջ սերն է դյութական,
Որ գուցեև քեզ խորտակի...
Խորտակվում ես ինքնակամ:
Բա էս անգին էակներին
Ոնց չկոչես կախարդանք,
Երբ` Նրանք են էս աշխարհին`
Քեզ ընծայում որպես մարդ:
Մի` <<Մարտի Ութ>>,<<Ապրիլի` Յոթ>>,
Մեզ սազում է բա,տղերք,
Տո,մի կյանք էլ ամբողջը ողջ,
Տո,դեռ` մեկն էլ թե լիներ:
Կին ասելիս,աշխարհը էս
Ծուռ մտքերով գրկում եմ,
-Տո,-ասում եմ,-Էլ ինչ գժվել,
Երբ ո~ղջ մի կյանք` գժվում եմ...
Գժվել եմ. Ազատ Աբրահամյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet