▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտակցությունն է ստիպում տկարիս ներողություն հայցել. Կոմիտաս վարդապետ Հովնանյան

Սիրելի ընկերներ, 31 մայիսին գրածս հոդվածը բավականին իրարանցում է առաջացրել ընթերցողների շրջանակում: Խորապես ցավում և ափսոսանք եմ ապրում դրա համար: Որոշ պարագաներում, երբ զգացմունքայնությունն իշխող է լինում տրամաբանության վրա, շարադրանքիդ արտահայտությունները երբեմն ունենում են սպրդումներ. ավելի ուշ ես անդրադառնում, որ հոգևորականի համար դրանք կարող են ոչ հարիր և անպատշաճ նկատվել:

Սողոմոն իմաստունն ասում էր. «ով է այն մարդը, որ ապրում է և սխալներ չի գործում»: Ահա այսօր այս գիտակցությունն է ստիպում տկարիս ներողություն հայցել իմ այն ընկերներից, որոնց վիրավորել են շարադրածս արտահայտությունները: 
Մնամ միշտ ձեր հավատարիմ բարեկամ և հայոց ազգային արժեքների պաշտպան:

Կոմիտաս վարդապետ Հովնանյան

Հիշեցնենք, որ Կոմիտաս վարդապետ Հովնանյանն անդրադառնալով դերասանուհի Մարիամ Մելիքյանի աղմկահարույց լուսանկարներին`գրել էր. «Նայում ես այս նկարին և ակամայից մտաբերում ես անեկդոտի տողերը  «այ ճմրթված նստատեղդ ցույց  տալուց առաջ գոնե արդուկեիր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее