Ինձ թվում էր շաբաթ օրերին գաղջը մի քիչ ցրվում է, այնինչ սխալվում եմ:
Դհոլ Դհոլովիչ Գեղամյանը հերթական 3 կգ-նոց գիրքն է հրատարակել, որ կոչվում է՝ «Եվրասիական միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է»։
Այն թարգմանված Է 5 լեզվով, այդ թվում թուրքերեն ու ադրբեջաներեն:
Քանի որ ես տեսել եմ նրա մյուս գրքերը, որոնք հրատարակվել են շքեղ կազմով եւ տպագրական բարձր որակով, կարելի է պատկերացնել, թե այս գրքի հրատարակման վրա որքան գումար է ծախսվել:
Պալատը գեղամյանական մակուլատուրայի վրա մեծ գումարներ վատնելու փոխարեն, ճիշտ կաներ այդ գումարը բաժաներ կարիքի մեջ գտնվող հազարավոր ընտանիքներից գոնե մի քանիսին:
Եվ ոչ թե Դհոլ-պորտաբույծի համար մեկենասություն աներ....
Լրագրող Կիմա Եղիազարյանի գրառումը
Ֆեյսբուք